Yerevan, 23.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շիրակի մարզպետակռիվ ՀՅԴ շարքերում

Analysis

«Դաշնակցություն» կուսակցության ակտիվացմանը զուգահեռ ակտիվացան նաև ՀՅԴ-ական ներկուսակցական կրքերը: Չնայած դեռ այնքան էլ պարզ չէ, թե ՀՀԿ-ն իրականում պատրա՞ստ է Շիրակի մարզպետի պաշտոնը զիջել ՀՅԴ-ին, թե՞ոչ, բայց դաշնակցական եղբայրները որոշումից հինգ րոպե պակաս արդեն սկսել են իրար կոկորդ կրծել:

Ու եթե հետահայաց կերպով փորձենք վերհիշել ընտրությունների և հանրաքվեի ժամանակ մարզում ու մարզկենտրոնում ստացված թվային տվյալները, ապա կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, Շիրակի մարզը ՀՅԴ-ին զիջելը կարող է բարդացնել առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի կողմից ակնկալվող քվեների ստացման գործընթացը:

Այնպես որ, դեռ մեծ հարցականի տակ է, թե ՀՀԿ-ի համար որքանով ձեռնտու կլինի նման մեծահոգության գնալը, բայց պարզ է, որ եթե նախագահը որոշում կայացնի այդ բարդ և շատ պատասխանատու պաշտոնը դաշնակցականացնել, ապա ոչ միայն Շիրակի մարզում, այլև մյուս մարզերում քաղաքական քարտեզի լուրջ փոփոխություն կլինի:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա այդտեղ լավ գիտեն, որ եթե ՀՀԿ-ից կարողանան Շիրակի մարզպետի պորտֆելը «պոկել», ապա ոչ միայն մարզում գերիշխող դիրք կգրավեն, այլ ներքաղաքական առևտրում ավելի պինդ ու կայուն դիրքերից հանդես կգան:

Սա միջկուսակցական «առևտրի» մասին, իսկ հիմա անդրադառնանք ոչ պակաս կարևոր ներկուսակցական խնդրին: Դեռ չպարզած, թե Շիրակի մարզը կվստահվի՞ ՀՅԴ-ին, թե՞ոչ, ՀՅԴ-ում որոշում է կայացվել պատրաստ լինելու համար ընտրել իրենց թեկնածուին: Եվ այս հարցի շուրջ էլ վիճակն այնքան է թեժացել, որ կուսակցությունը երկու մասի է բաժանվել: Ու չնայած ՀՅԴ-ում ԳՄ-ի որոշմամբ է այս կամ այն թեկնածուի «դաբրոյի» հարցը որոշվում, բայց մինչ ԳՄ-ում որոշում կայացնելը, ներքևի օղակներից մինչև վերև կրքերն այնքան են թեժացել, որ վերածվել են միջանձնային հակամարտության:

Մի մասի կարծիքով՝ լավ կլինի, որ Շիրակի մարզպետի պաշտոնին նշանակվի Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը, իսկ դաշնակցական ընկերների մի մասն էլ այդ պաշտոնին ցանկանում է տեսնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանին:

Հանուն անկեղծության նշենք, որ մարզում երկուսն էլ հայտնի են, երկուսն էլ իրենց չափով հարգված ու սիրված, բայց գյումրեցիները միաբերան նշում են, որ եթե իրենց մարզպետը պետք է ՀՅԴ-ից լինի, ու եթե իրենց կարծիքը հարցնող լինի, ապա ցանկանում են, որ այդ պաշտոնը զբաղեցնի Հ. Մաթիլյանը, քանի որ նա կառավարման փորձ ունի, բացի այդ՝ նրա հետ հեշտ է լեզու գտնելը, խաղաղասեր է ու բավական գործունյա:

Ինչ վերաբերում է Հովսեփ Սիմոնյանին, գյումրեցիները կարծում են, որ նա ավելի շատ ինտրիգներ է ստեղծում, քան կարողանում է դրանք հարթել, ու քանի որ շիրակցիները վաղուց հոգնել են ուղղահայաց և հորիզոնական տարբեր ձևաչափերի ինտրիգներից ու հակամարտություններից, ուստի չեն ուզում, որ Շիրակի մարզը կրկին ալեկոծվի:

Ու չնայած դեռ պարզ էլ չէ, թե երկրի նախագահը Շիրակի մարզպետի հարցին ինչ լուծում կտա կամ ավելի ստույգ՝ այս հարցի լուծմամբ հերթական շախմատային պարտիայով պաշտոնին սպասողներին մա՞տ կանի, թե՞այս անգամ կնախընտրի «բիլիարդի պարտիայով սվոյ շառը» զամբյուղ գցել, բայց մեկ բան հստակ է, որ Շիրակի մարզը դաշնակցականներին զիջելու դեպքում ՀՀԿ առաջնորդը ՀՅԴ-ի առջև այնքան կոշտ պայմաններ կդնի, որ, ամենայն հավանականությամբ, հենց եղբայր դաշնակցականները կհրաժարվեն պաշտոնն ընդունելուց:

Թեև չի բացառվում նաև, որ քաղաքական առևտրի հարուստ փորձ ունեցող տարեց կուսակցությունն էլ իր հերթին որոշում կայացնի ցանկացած պայման ընդունելու գնով Շիրակի մարզպետի պաշտոնն իրենով անել՝ կխոստանա ու դեռ մի բան էլ դրանք անվերապահորեն կատարելու խոստում էլ հաստատ կտա, բայց թե որքանով ՀՅԴ-ն իր խոստումը կկարողանա կատարել, կշարունակի մեծ հարցական մնալ, քանի որ այդ կուսակցությունում որոշումները ԳՄ-ն է կայացնում, իսկ ԳՄ-ում հաճախ են փոփոխություններ լինում:

Այնպես որ, դաշնակցականների հետ խաղ սկսելը մի բան է, ավարտելը՝ բոլորովին այլ բան: Այս ֆոնին կարելի է միանշանակ ասել, որ եթե այդ պաշտոնին դաշնակցական պետք է լինի, ապա գոնե սադրանքներից հեռու մի այնպիսի թեկնածու, որին կհաջողվի ոչ միայն եղածը պահպանել, այլև մարզը զարգացնել:

Արմինե Գիգորյան

AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California