Միքայել Միքայելյանը չի հաղթահարել սպրինտի որակավորման փուլը
SportՊատանեկան Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչ դահուկորդ Միքայել Միքայելյանը չի հաղթահարել փետրվարի 16-ին կայացած սպրինտի որակավորման փուլը:
Միքայել Միքայելյանը մեկնարկել է 28 համարի ներքո եւ 1400 մետր տարածությունը հաղթահարել է 3 րոպե 16 վայրկյանում: Հայ մարզիկը առաջատարին զիջել է 20 վայրկյան: Արդյունքում, որակավորման փուլում զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը:
Արագավազքին մասնակցում էին 48 դահուկորդ: Հայ դահուկորդի մրցելույթը փետրվարի 18-ին է: