Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հաղթողները «Բենֆիկա»-ն եւ ՊՍԺ-ն են
SportՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը մեկնարկեց փետրվարի 16-ի երկու հանդիպումներով: Առաջին երկու խաղերում հանդիպում էին «Բենֆիկա»-ն եւ «Զենիթ»-ը , ՊՍԺ-ն եւ «Չելսի»-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, «Բենֆիկա» - «Զենիթ» խաղի հիմնական ժամանակի վերջին 90-րդ րոպեին մրցավարը խաղից հեռացրեց ռուսական թիմի պաշտպան Դոմենիկո Կրիշիտոյին, ուղիղ 1 րոպե անց` խաղի 91-րդ րոպեին, «Բենֆիկա»-ի բրազիկացի ֆուտբոլիստ Ժոնասը գրավեց ռուսական թիմի դարպասը: Սա այս խաղի միակ եւ հաղթական գոլն էր: «Բենֆիկա» -«Զենիթ» 1-0:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հաջորդ՝ ՊՍԺ-«Չելսի» հանդիպումը, ի տարբերություն նախորդի փոքր-ինչ գոլառատ ստացվեց: Առաջին խաղակեսի վերջնամասում՝ հանդիպման 39-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով հաշիվը բացեց ՊՍԺ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը: «Չելսի»-ի պատասխան գոլը երկար սպասեցնել չտվեց. 6 րոպե անց՝ առաջին խաղակեսի լրացուցիչ րոպեների ընթացքում նիգերացի ֆուտբոլիստ Ջոն Օբի Միկելը հավասարեցրեց հաշիվը: ՊՍԺ-ի հաղթական գոլը խաղի 78 -րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկեծ Էդինսոն Կավանին: ՊՍԺ-«Չելսի» 2-1:
Ինչպես «Բենֆիկա» -«Զենիթ» , այնպես էլ ՊՍԺ-«Չելսի» պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 9-ին: