Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադրաձել է ակումբի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլին և նշել, որ չի փոշմանել ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:
«Իհարկե կրկին կվճարեի այդ գումարը: Ակնկալում եմ, որ ամբողջ թիմը լավ կխաղա, և պատասխանատվությունը չենք գցում մեկ ֆուտբոլիստի վրա,. չէ՞ որ նա կախարդ չէ»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբը վճարեց 50 մլն եվրո: