Մխիթարյանի գոլն առաջին տեղում է Բունդեսլիգայի կազմած լավագույն գոլերի 5-յակում
SportԲունդեսլիգայի պաշտոնական էջը ներկայացրել է Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի 5 լավագույն գոլերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դորտմունդի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝«Հանովեր»-ի դեմ խաղում խփած հաղթական գոլը առաջին տեղում է հնգյակում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բունդեսլիգայի կայքում անցկացված հարցումների արդյունքներով Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստն ընդգրկել էր նաեւ Բունդեսլիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: