Իրաքցի քրդերը համաձայնել են Բաղդադի տնօրինությանը հանձնել նավթի արտահանումը երկրի հյուսիսում
International newsԻրաքյան Քրդստանը, ինքնավար մարզ հանրապետության հյուսիսում, համաձայնել Է տարածաշրջանում նավթի հանույթից եւ արտահանումից ստացված եկամուտները Բաղդադի տնօրինությանը հանձնելու կենտրոնական իշխանությունների առաջարկությանը՝ քուրդ ծառայողներին աշխատավարձ վճարելու դիմաց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ հանդես Է եկել Իրաքյան Քրդստանի կառավարությունը:
«(Իրաքյան) Քրդստանի կառավարությունը պատրաստ Է կենտրոնական իշխանությունների տնօրինությանը հանձնել տարածաշրջանում նավթի արտադրությունից եւ արտահանումից ստացվող մուտքերը՝ տարածաշրջանի ծառայողներին աշխատավարձեր վճարելու Բաղդադի երաշխիքի դիմաց»,- փետրվարի 17-ին մեջբերում Է սույն հայտարարությունն Assumaria ալիքը: Քրդստանի կաբինետը նշում Է, որ այս պահին տարածաշրջանում ծառայողների թիվը կազմում Է 1,4 միլիոն, իսկ «անհրաժեշտ ամսական վճարումներն՝ առնվազն 890 միլիարդ իրաքյան դինար (շուրջ 745 միլիոն դոլար)»:
2014 թվականին Բաղդադը դադարեցրել Է քրդական ինքնավարության ֆինանսավորումն ի պատասխան Իրաքյան Քրդստանից Թուրքիա խողովակաշարի կառուցման եւ արտասահման նավթի ինքնուրույն վաճառքների: Համերկրային կառավարությունն անօրինական Է համարում Քրդստանի կողմից իրականացվող նավթի անկախ արտահանումը: Իրաքի վարչապետի բերած տվյալներով՝ Քրդստանն արտահանում Է օրական ավելի քան 600 հազար բարել նավթ, ինչը կազմում Է Իրաքի ընդհանուր արտահանման շուրջ 16 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: