ԵՏՀ-ն եւ ՌԴ ԴՀԾ-ն քննարկել են էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում համագործակցությունը
International newsԵվրասիական տնտեսական հանձնաժողովում աշխատանքային հանդիպման ընթացքում ԵՏՀ էներգետիկայի ու ենթակառուցվածքի կոլեգիայի անդամ Դանիլ Իբրաեւն ու Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի գոլոմոլզինը քննարկել են էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում համագործակցությունը:
Մասնավորապես քննարկվել են էներգետիկ ռեսուրսների բորսային առեւտրի զարգացմանը, բնական մենաշնորհների ոլորտներում սակագների գոյացման պրակտիկային ու բնական մենաշնորհների սուբյկետների ծառայությունների հասանելիությանը վերաբերող հարցերը, հայտնում է ԵՏՀ կայքը:
Նաև դիտարկվել են տեղեկատվական փոխանակության, խորհրդատվությունների անցկացման ու համատեղ միջոցառումներին մասնակցության հարցերով Միջպետական խորհրդի շրջանակում համագործակցության ընդլայնման առաջարկները:
Հանդիպման մասնակիցները առանձնահատուկ ուշադրություն են հատկացրել Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր էներգետիկ շուկաների ու տրանսպորտային ծառայությունների շուկայի ձեւավորմանն ու առկա խոչընդոտների վերացմանը:
Նշելով եվրասիական ինտեգրման հետագա զարգացման համար նման հանդիպումների կարեւորությունն ու արդիականությունը՝ Դանիլ Իբրաեւն ու Անատոլի Գոլոմոլզինը հաստատել են աշխատանքային հանդիպումների կանոնավոր անցկացման նպատակահարմարությունը: