Օզբիլիսը «Ռայո Վալեկանո»-ի կազմում պատրաստվում է «Սևիլիա»-ի հետ խաղին
SportՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Ռայո Վալեկանո»-ի հետ պատրաստվում է Լա Լիգայի առաջիկա տուրի «Սևիլիա»-ի հետ խաղին:
Ինչպես հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը, «Ռայո»-ն այսօր ստուգողական խաղ է անցկացրել երկրորդ թիմի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արաս Օզբիլիզը: Հանդիպումն ավարտվել է առաջին թիմի` 6:2 հաշվով հաղթանակով:
«Ռայո Վալեկանո» - «Սևիլիա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 21-ին և կսկսվի Երևանի ժամանակով 15:00-ին: «Ռայո»-n կայացած 24 տուրից հետո 24 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղըՍտամբուլի «Բեշիքթաշ»-ից վարձավճարով իսպանական թիմ տեղափոխվելուց հետո Օզբիլիսը դեռևս որևէ հանդիպման չի մասնակցել` հիվանդանալու պատճառով: