Պաշտոնական տեղեկագրերը հայտվել են խորհրդարանի զուգարանում(լուսանկարներ)
PoliticsPast.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես Ազգային ժողովի նոր մասնաշենքի 2-րդ հարկի զուգարանում գտնվող սեղանիկի վրա՝ լվացարանի կողքին, դրված էին ՀՀ պաշտոնական տեղեկագրեր, 2015-ի և 2016-ի գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրեր և այլ զեկուցագրեր:
Նշենք, որ հենց 2-րդ հարկի հենց այս մասում են գտնվում ՀՀ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի և տեղակալի սենյակները և հանձնաժողովը սպասարկող փորձագետների սենյակը:
Հատկանշական է, որ երեկ հենց այդ հարկի դահլիճում տնտեսական հարցերի հանձնաժողովը ժամը 12:00-ին նիստ է գումարել, իսկ լուսանկարն արվել է 17:00-ի սահմաններում:
Իսկ թե ի՞նչ էին անում տեղեկագրերն ԱԺ զուգարանում, կարելի է միայն ենթադրել
Լուսանկարը՝ Լիլիթ Լալայանի


