Թուրքիայում PKK-ն թուրք ոստիկան ու զինվոր է սպանել
International newsԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգի Իդիլ գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողությունների շրջանակում թուրքական ուժայինները նոր կորուստներ են ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Թարաֆ» պարբերականը, այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Քուրդ զինյալների հետ բախման հետևանքով ծանր վիրավորվել են մեկ թուրք զինվոր և ոստիկան: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ, սակայն, նրանց կյանքը փրկել չի հաջողվել:
Իդիլում փետրվարի 16-ից փողոց դուրս գալու արգելք է հայտարարված: