Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները համատեղ հայտարարագիր են ստորագրել Թբիլիսիում
International newsՎրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Միխայիլ Ջանելիձեն, Մեւլութ Չավուշօղլուն եւ Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում փետրվարի 19-ին տեղի ունեցած եռակողմ 5-րդ հանդիպման ժամանակ համատեղ հայտարարագիր են ստորագրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հայտարարագրում նշված է տարածաշրջանային համագործակցության գծով եռակողմ նախագծերի կարեւորությունը: Կողմերը քննարկել են քաղաքականության, էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում համագործակցության հարցեր:
Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումն առաջին անգամ կայացել է 2012 թվականի հունիսի 8-ին: Այդ ժամանակից սկսած` հանդիպումները տեղի են ունենում տարեկան երկու անգամ: Հերթական հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանում: