ՄԱԿ-ի ԱԽ-ն հանդիպում կանցկացնի Թուրքիայի կողմից Սիրիա զորքեր մտցնելու մտադրության հարցով
International newsՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Երեւանի ժամանակով կեսգիշերին մոտ կանցկացնի փակ հանդիպում Թուրքիայի կողմից Սիրիա զորքեր մտցնելու մտադրության առնչությամբ:
Նման տեղեկություն է տարածել ТАСС-ը` վկայակոչելով իր անանուն աղբյուրին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը մտադիր է փետրվարի 19-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել` թուրք-սիրիական սահմանին իրավիճակի սրման և Թուրքիայի այն հայտարարության առնչությամբ, որ պատրաստվում է Սիրրիայի հյուսիս զորք մտցնել: Այս մասին հայտարարել էր ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանն այսօր մտադիր է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել` այդ հարցի քննարկման առնչությամբ և ներկայացնել բանաձևի նախագիծ, որում ամրագրված կլինեն Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված ցանկացած գործողությունները դադարեցնելու պահանջները»,-ասել էր նա: