Yerevan, 17.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեր կառավարությունը զբաղված է տոկոսներ «խփելով». տնտեսագետ

Interview

Տնտեսական աճի մասին խոսողները թող այն համեմատեն նույն տարում տնտեսությունում ներգավված վարկերի մասին. Ա. Մանուկյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի փոփոխության մասին շրջանառվող տեղեկությունների ֆոնին երեկ Երևանում կայացավ հայ-բելառուսական տնտեսական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում Հայաստանի և Բելառուսի հանրապետությունների էկոնոմիկայի նախարարները հետագա համագործակցության արձանագրություն ստորագրեցին: Նիստից հետո Կարեն Ճշմարիտյանը հրաժարվել է պատասխանել իր պաշտոնանկության մասին շրջանառվող տեղեկություններին և այն հարցին, թե ի՞նչ ժառանգություն է նա փոխանցելու հաջորդ նախարարին:

Սակայն վերջերս նրա կողմից հնչեցված 3,1 % տնտեսական աճի մասին տեղեկությունը դեռևս չի կորցրել իր արդիականությունը: Իրատեսակա՞ն է այս ցուցանիշը, կամ ոնքանո՞վ այն է արժանահավատ: Orer.am-ի այս և այլ հարցերին մասին զրուցեց տնտեսագիտության թեկնածու Արտակ Մանուկյանի հետ:

- Պարոն Մանուկյան օրերս Կարեն Ճշծմարիտյանը հայտարարեց 3,1 % տնտեսական աճի մասին: Դա արդյո՞ք իրատեսական է, այն դեպքում, երբ որևէ նոր գործարան կամ ձեռնարկություն չի գործարկվել այս ընթացքում:

- Խնդիրը, իմ կարծիքով, ցանկացած կառավարության համար տնտեսական աճի որակը պետք է լինի: Եթե, օրինակ, գրչի մեկ հարվածով 3,1 %-ը լիներ 4 կամ 5 %, դրանից մեծ հաշվով ի՞նչ էր փոխվելու: Ոչինչ էլ չէր փոխվելու, քանի որ եթե տնտեսական աճը ուսումնասիրում ենք որակական տեսանկյունից, ապա պարզ է դառնում, որ, մեծ հաշվով, մենք տնտեսական աճ չունենք, քանի որ այն ապահովող երկու խոշոր բաղադրինչները՝ գյուղատնտեսությունը և հանքնարդյունաբերությունը, բազում հարցեր են առաջացնում:

- Ի՞նչ հարցեր:

- Գյուղատնտեսությունն ամբողջ աշխարհում ամենացածր հավելյալ արդյունք բերող ոլորտն է, քանի որ այն այդքան էլ կապված չէ ինովացիոն տեխնոլոգիաների և այլ գործոնների հետ: Այդ է պատճառը, որ այն մեծ հաշվով չի նպաստում երկրի մրցունակության բարձրացմանը: Ավելին՝ այն երկրները, որտեղ գերիշխում է գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը, սովորաբար համարվում են թույլ զարգացած երկրներ: Ուսումնասիրելով երկրորդ ոլորտը ՝ հանքարդյունաբերությունը, որն աճի ցուցանիշ է ապահովել, տեսնում ենք, որ մշակող արդյունաբերությունում անկում է արձանագրվել, և միայն հանքարդյունաբերության ծավալների շուրջ 50 % աճի պայմաններում ենք կարողացել այդտեղ ևս աճ ապահովել:

- Ստացվում է, որ այդ թվերը ստացվել են եղածը վաճառելու հաշվին, ոչ թե տնտեսության որևէ ճյուղ զարգացնելու:

- Մենք հումքը չենք մշակում և որևէ մրցունակ ապրանք արտադրում, այլ հումքը հանում ենք, վերամշակում ենք և ստանում ենք 99 %-անոց պղնձի խտանյութ և դեռ մի բան էլ վճարում ենք հիմնականում եվրոպական ընկերություններին, որ նրանք կարողանան այն գնել և Հայաստանից դուրս տանել և վերամշակել: Վերամշակելուց հետո այդ նույն երկրները նույն պղնձի հումքից ստացված ապրանքը արտահանում են Հայաստան: Այսինքն՝ մենք մեծ հաշվով մրցունակ արտադրանք ոչ միայն չենք ստեղծում, այլև այդ ոլորտում հետընթաց ենք ապահովում:

- Փաստորեն այդ թվերը մեր ազգային հարստության հաշվին են «նկարվում», բայց չէ՞ որ այն անսպառ չի և կարող է մի օր վերջանալ:

- Այո, նույն ձևով ազգային հարստություն են մեր կանաչ տարածքները և եթե մենք մեր բոլոր անտառները մի տարում 50 %-ով ավելի շատ հատենք և դարձնենք փայտանյութ և վաճառենք, արդյո՞ք կարող ենք ասել, որ մենք տնտեսական աճ ենք գրանցում: Չէ՞ որ մենք այդ ռեսուրսն ավելի արագ ու ավելի անխնա ձևով ենք ոչնչացնում և,  որ ամենակարևորն է, ապագա սերունդներին որևէ մրցունակ արտադրություն կամ այլ հնարավորություն չենք թողնում: Ստացվում է՝ ազգային հարստությունը պակասեցնում ենք և դրա փոխարեն որևէ օգուտ, մեծ հաշվով, չենք ստանում: Ավելին՝ այդ տնտեսական աճի մասին խոսողները թող հասկանան, որ տնտեսական աճի մասին պատկերն ավելի տխուր է դառնում, երբ մենք հասկանում ենք, թե այդ նույն տարում մենք ինչ ծավալներով ենք վարկեր ներգավել մեր տնտեսությունում: Երկրները վարկ են վերցնում, որպեսզի խթանեն տնտեսական աճը, կամ որոշ խնդիրներ լուծեն, բայց մեր պարագայում մենք երկարաժամկետ հեռանկարում տնտեսական զարգացմանը նպաստող որևէ քայլեր չենք ձեռնարկում: Եվ ինձ համար կապ չունի ԱՎԾ-ն ինչ ցուցանիշ կհրապարակի, կարևորը աճի որակն ու միտումը ողջամիտ լինի, ինչը ցավոք չի ապահովվում, քանի որ մեր կառավարությունը զբաղված է տոկոսներ «խփելով», բայց մոռանում է դրակ որակի մասին, ինչն ամենակարևորն է:

Արմինե Գրիգորյան

Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable