Մանուչարյանը մեջքի ցավեր պատճառով չի մասնակցել «Շերիֆ»-ի դեմ հանդիպմանը
SportԵկատերինբուրգի «Ուրալ»-ի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն բացատրել է, թե ինչու Հայաստանի ազգային հավաքականի և եկատերինբուրգյան թիմի հարձակվող Էդգար Մանուչարյանը չի մասնակցել Տիրասպոլի «Շերիֆ»-ի դեմ ստուգողական հանդիպմանը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ռուսական ակումբի պաշտոնական կայքը, Սկրիպչենկոն նշել է, որ հայազգի հարձակվողը մեջքի խնդիրներ ունի:
«Ցավում է Մանուչարյանի մեջքը: Դրա համար էլ նրան ևս սահմանափակել ենք խաղային գործունեությունից»,- ասել է «Ուրալ»-ի գլխավոր մարզիչը: