Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


8 մանրուք, որոնք կարող են խամրեցնել ցանկացած կնոջ կերպարը

Lifestyle

1. Կրծկալների թափանցիկ ուսակապերը միայն ավելի շատ ուշադրություն են գրավում

Կրծկալների թափանցիկ ուսակապը մեծագույն ինքնախաբեությունն է։ Կանանց թվում է, թե դրանք տեսանելի չեն, այնինչ իրականում դրանք միայն խոր մթության մեջ են անտեսանելի։ Մնացած բոլոր դեպքերում դրանք լավ էլ երևում են։ Ավելի լավ է հրաժարվել դրանցից։ Դրանք շատ նման են նրբերշիկի թաղանթի։ Կան այլընտրանքային տարբերակներ։ Օրինակ՝ Դուք կարող եք կրել այնպիսի ներքնազգեստ, որն ուշադրություն  կգրավի, սակայն չի վանի, առհասարակ հրաժարվել կրծկալից կամ բաց ուսերով զգեստներից։

2. Արհեստական արևայրուքը կարող է չար կատակ խաղալ Ձեզ հետ։ Դրանից ապահովագրված չեն նույնիսկ այնպիսի աստղերը, ինչպիսին Քիմ Քարդաշյանն է։

Տարբեր քսուկների միջոցով ստացվող արհեստական արևայրուքը կարող է շատ գեղեցիկ նայվել ամռանը, սակայն հարկավոր է շատ զգույշ լինել։ Եթե քսուկը քսեք անպատրաստ մաշկին, ապա դրա վրա լաքաներ կառաջանան։ Այսպիսի հովազային պրինտը հազիվ թե որևէ մեկին դուր գա։ Բացի այդ, արհեստական արևայրուքի բոլոր քսուկները չէ, որ հաճելի բույր ունեն։ Եթե ինչ-որ հատուկ առիթի համար եք ուզում արեստական արևայրուք ստանալ, ավելի լավ է տվյալ հանդիպումից մի քանի օր առաջ քսել տվյալ քսուկը։ Հիշեք նաև, որ արժե միայն փորձված միջոցներ օգագործել։

3.  Կապրոնե կիսագուլպաները հակացուցված են որոշ կոշիկների հետ   

Կապրոնե կիսագուլպաները թափանցիկ են, սակայն դա դեռ չի նշանակում, որ դրանք անտեսանելի են։ Այստեղ ամեն ինչ շատ պարզ է. եթե Դուք տեսնում եք Ձեր հագի թափանցիկ կիսագուլպաները, ապա մյուսների աչքից էլ դրանք չեն վրիպի։ Իսկ երբ կապրոնե կիսագուլպաները կրում են բոկոտիկներով, դա արդեն իսկական աղետ է։ «Բոկոտիկ» բառն ինքնին հուշում է ամեն ինչ, իսկ եթե Ձեզ ոչինչ չի հուշում, մենք կհուշենք. Բոկոտիկը պետք է կրել բոբիկ տոտիկներին։

4. Մագիլները կենդանիներին են բնորոշ

Վանեսա Հաջենսը մեկն է այն դերասանուհիներից, ում խելքն իրենը չէ երկար եղունգների համար։ Նա նշում է, որ դրանք բնավ չեն խանգարում իրեն։ Այնուամենայնիվ, չափազանց երկար եղունգները գիշատիչ կենդանիների մագիլներ են հիշեցնում։ Դրանք կարող են օգնել Ձեզ ուշադրություն գրավել կամ ճանկռտել ինչ-որ մեկին, սակայն հազիվ թե գեղեցկացնեն Ձեր ձեռքերը։

5. Օծանելիքի չարաշահումը վնասակար է շրջապատի շնչուղիների համար

Եթե Ձեր կողքին նստած  գործընկերն ասում է, որ Դուք լավ օծանելիք եք ցանել, կարող եք ուրախանալ այս հաճոյախոսությունից, սակայն երբ այդ մասին ասում է 10 մետր հեռավորության վրա գտնվող մեկը, կարող եք համոզված լինել, որ անմիջապես Ձեր կողքին նստած մարդը խեղդվում է օծանելիքի ուժեղ բույրից։ «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ» արտահայտությունը հատկապես դիպուկ է այս դեպքում։ Չէ՞ որ օծանելիքի չարաշահման արդյունքում Ձեր կողքին գտնվելը կարող է նույնքան տհաճ լինել, որքան փնթի ու քրտնած մարդու կողքին գտնվելը։

6. Պետք է խուսափել չափազանց խոշոր օղերից

Խոշոր զարդերը դեռևս նորաձև են համարվում, սակայն այստեղ ևս պետք է պահպանել չափի զգացումը։ Մասնավորապես ուշադիր է պետք լինել ականջօղեր գնելիս։ Անպայման փորձե՛ք խոշոր ականջօղերը գնելուց առաջ։ Եթե ականջօղն այնքան ծանր է, որ ականջը կախվում է, ավելի լավ է հրաժարվել տվյալ ականջօղը գնելու գաղափարից։ Հակառակ դեպքում զարդի գեղեցկությունը կխամրի վնասված բլթակի ֆոնին։

7. Անգամ ամենաշքեղ մատանիները չեն կարող զարդարել անխնամ ձեռքերը

Եթե եղունգների լաքը միայն տեղ-տեղ է պահպանվել, պետք չէ թարմացնել այն՝ վրայից նոր շերտ քսելով։ Ավելի լավ է մաքրել հին լաքը և նորը քսել, իսկ չափազանց ծույլ կանանց կարող ենք ևս մեկ այլընտրանք առաջարկել. եթե ձեռքերի խնամքը չափազանց բարդ ու ժամանակատար փորձություն է Ձեզ համար, ձեռնո՛ց կրեք։

8. Կեղտոտ մազերը նորաձև չեն

Այս լուսանկարից դատելով՝ Քրիստեն Ստյուարթն այնքան էր շտապում մրցանակաբաշխության, որ մոռացավ անգամ գլուխը լվանալ։ Թանկարժեք զարդերը, բրենդային հագուստն ու նորաձև պայուսակը Ձեզ չեն փրկի, եթե Ձեր մազերը կեղտոտ են, իսկ դիմահարդարումը՝ լղոզված։ Եթե մեկ ժամից պետք է դուրս գաք տնից, ապա առնվազն կեսը տրամադրեք լոգանքին։

Աղբյուրը` blognews.am
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank