Պուտին. Սիրիայում գրոհայինները Ռուսաստանի եւ ԱՊՀ տարածքում նվաճումներ են պլանավորում
International newsՌուս զինծառայողները Սիրիայում ոչնչացնում են գրոհայիններին, որոնք բացահայտորեն Ռուսաստանին թշնամի են անվանում եւ չեն թաքցնում Ռուսաստանի եւ ԱՊՀ տարածքում նվաճումներ իրականացնելու պլանները: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է RIA Novosti-ն:
«Մեր զինծառայողների ռազմական հմտությունը հիմա կատարելագործվում է նաեւ Սիրիայում ռազմական գործողություններում: Մերձավորարեւելյան այդ երկրում մեր զինվորները եւ սպաները պաշտպանում են Ռուսաստանի Դաշնության շահերը, ոչնչացնում են գրոհայիններին, որոնք մեր Հայրենիքը բացահայտ թշնամի են անվանում եւ չեն թաքցնում Ռուսաստանի եւ ԱՊՀ տարածքում նվաճումներ իրականացնելու պլանները»,- ասել է Պուտինը Կրեմլում Հայրենիքի պաշտպանության օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
Պուտինի խոսքով՝ Ռազմատիեզերական ուժերի օդաչուների, ծովայինների եւ ստորաբաժանումների զինծառայողների մարտական աշխատանքն ամենաբարձր գնահատականի է արժանի: