Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին կոչ է արել ավելի հանգամանորեն ընտրել ավիահարվածների թիրախները
International newsՌուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել ավելի հանգամանորեն ընտրել ավիահարվածների թիրախները եւ օրինակ վերցնել ՌԴ օդատիեզերական ուժերից: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
«ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ի երկրներին կոչ ենք անում ավելի հանգամանորեն եւ պատասխանատվությամբ մոտենալ ավիահարվածների թիրախների ընտրությանը, այնպես, ինչպես դա անում են ՌԴ օդատիեզերական ուժերը: Սա առաջին դեպքը չէ, որ ՆԱՏՕ-ի ավիահարվածներից անմեղ մարդիկ են զոհվում»,- ասված է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, փոխանցում է Gazeta-ն:
Միաժամանակ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբիայում Սերիբիայի դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին, որոնց հարազատները, գերի ընկնելով ԻՊ գրոհայիններին, զոհվել էին ավիահարվածներից: