Դոնալդ Թրամփը հաղթել է Հարավային Կառոլինայում անցկացված փրայմերիզում
International newsԱՄՆ-ի Հարավային Կառոլինա նահանգում Հանրապետական փրայզմերիզի արդյունքներով հաղթող է ճանաչվել միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը հավաքել է ձայների 32,5% տոկոսը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆլորիդա նահանգից սենատոր Մարկո Ռուբիոն (22,5%):
Այդ մասին վկայում են բոլոր ընտրատեղամասերում մշակված տվյալները ամփոփումը:
Երրորդ տեղում սենատոր Թդ Քրուզն է (22,3%), որը իր մրցակից Ռուբիոյյից հետ է մնացել միայն տասնորդական միավորներով:
Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը ստացել է ձայների 7,8% տոկոսը, ինչից հետո քաղաքական գործիչը հայտարարել է նախընտրական պայքարից դուրս գալու մասին:
Բուշին հաջորդում է Օհայո նահանգի նահանգապետ Ջոն Քեյսիկը՝ (7,6%), իսկ նրանց զիջում է նեյրովիրաբույժ Բեն Կարսոնը (7,2%):