«Նյու Յորք Կոսմոս»-ը 2:0 հաղթել է «Արարատ»-ին
SportԵրեւանի «Արարատ» ֆուտբոլի ակումբը ԱՄՆ-ի ուսումնամարզական հավաքի շրջանակներում ընկերական խաղ է անցկացրել ամերիկյան «Նյու Յորք Կոսմոս» թիմի հետ: «Արարատ»-ը պարտվել է 2: 0 հաշվով:
Հանդիպման 36-րդ րոպեին հաշիվը բացել է Լաքի Մկոսանան, իսկ 69-րդ րոպեին այն կրկնապատկել է Սեբաստիան Գուենզատին:
Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը Միացյալ Նահանգներում կմարզվի մրնչեւ փետրվարի 24-ը: Փետրվարի 23-ին «Արարատը» ստուգողական հանդիպում կանցկացնի հարավկորեական «Սունամ» թիմի հետ: