Ռայո Վալեկանոն ոչ-ոքի է խաղացել
SportԻսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Ռայո Վալեկանոն» սեփական հարկի տակ 2:2 հաշվով է ավարտել «Սևիլիայի» դեմ հանդիպումը:
Նշենք, որ 20-րդ րոպեի տանտերերը պարտվելիս են եղել 0:2 հաշվով:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մարզչի որոշմամբ բացակայել է հայտացուցակից:
Հարկ է նշել, որ վերջին 4 տուրերից 3-ում թիմը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը: Ներկա դրությամբ «Ռայո Վալեկանոն» 25 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: