«Ռեալը» միավորներ կորցեց Մալագայում, Ռոնալդուի գոլն ու վրիպումը
SportԻսպանական Պրիմերայի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 1:1 հաշվով ավարտեց «Մալագայի» դեմ արտագնա խաղը:
Սկզբնամասում դաշտի տերերը ոչնչով չէին զիջում Արքայական ակումբին եւ նույնիսկ ավելի վտանգավոր էին գրոհում: «Մալագան» կորցրեց մի քանի գոլային պահ, իսկ հյուրերի պաշտպանությունը շատ անվստահ էր գործում: Թվում էր, թե տանտերերի գոլը մոտենում է, սակայն մեկ ակնթարթում ամեն բան փոխվեց: 33-րդ րոպեին «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, գտնվելով խաղից դուրս վիճակում, գլխի հարվածով բացեց հաշիվը, իսկ քիչ անց վաստակեց նաեւ 11 մետրանոց հարված: Գնդակին մոտեցավ հենց Ռոնալդուն, սակայն նրա հարվածից հետո «Մալագայի» դարպասապահ Իդրիս Կամենին հետ մղեց գնդակը: Այն, ինչ դաշտի տերերին չհաջողվեց անել առաջին խաղակեսում, ստացվեց ընդմիջումից հետո: 66-րդ րոպեին «Մալագան» հավասարեցրեց հաշիվը: Վերջնամասում մադրիդցիները չկարողացան մեծացնել ճնշումը եւ բավարարվեցին ոչ ոքիով:
Արքայական ակումբը «Մալագային» չէր հաղթել նաեւ Պրիմերայի առաջին շրջանի խաղում (0:0):
«Ռեալը» 54 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, սակայն Զինեդին Զիդանի թիմն արդեն 9 միավոր է զիջում առաջատար «Բարսելոնային»:
«Ռայո Վալյեկանոն» 2:2 հաշվով ավարտեց «Սեւիլիայի» դեմ տնային խաղը: Սեւիլիացիները չպահպանեցին 2 գոլի առավելությունը, իսկ «Ռայո Վալյեկանոյի» նորեկ Արաս Օզբիլիսը դարձյալ չէր հայտավորվել հանդիպմանը:
Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
«Մալագա» - «Ռեալ»՝ 1:1
Ռաուլ Ալբենտոսա, 66 – Կրիշտիանու Ռոնալդու, 33
Չիրացված 11 մետրանոց՝ Կրիշտիանու Ռոնալդու, 36
«Ռայո Վալյեկանո» - «Սեւիլիա»՝ 2:2
Մանուչո, 43, Միկու, 62 – Ստիվեն Ն՛Զոնզի, 10, Վիսենտե Իբորա, 20