Սնոուդենը նշել է ԱՄՆ վերադառնալու նախապայմանը
International newsԱմերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդնեը, որն այժմ գտնվում է Ռուսաստանում, նշել է ԱՄՆ վերադառնալու պայմանը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Skype-ի միջոցով ելույթ ունենալով Նյու Հեմփշիրի Liberty Forum-ի ընթացքում նա համաձայնվել է ԱՄՆ-ին արտահանձնվել, եթե իշխանություններն ապահովեն արդար դատական քննություն:
«Ես կաավարությանն ասել եմ, որ կվերադառնամ, եթե արդար դատավարություն կերաշխավորեն, որի ընթացքում ես կարող եմ պաշտպանել հասարակության շահերն ու ժյուրին կկարողանա որոշում կայացնել»,-ասել է Սնոուդենը:
«ԱՄՆ-ն ինձ քննադատում է Ռուսաստանում գտնվելուս համար, սակայն, միևնույն ժամանակ, նրանք ինձ թույլ չեն տա գնալ»,-ասել է Սնոուդենը:
2013 թվականի հունիսին Սնոուդենը Washington Post և Guardian պարբերականներին է փոխանցել մի շարք գաղտնի փաստաթղթեր՝ համացանցում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի գաղտնալսումների վերաբերյալ:
Նա թռել էր Հոնկոնգ, իսկ այնտեղից Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ գտնվել էր օդանավակայանի տրանզիտային գոտում, իսկ ավելի ուշ ապաստան էր ստացել ռուսական իշխանությունների կողմից: