Yerevan, 13.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վաչեի կնոջ անկեղծ խոստովանությունն ամուսնու և երեխա ունենալու մասին ու նոր ֆոտոշարքը

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Հումորիստ, դերասան Վաչեն և «ImYerevan.com»- ի տնօրեն, «Երևան 2.0» նախագծի ղեկավար Գայանե Մանուկյանն արդեն 2 տարի է, ինչ ամուսնացած են։ Զույգն օրերս լուսանկարվել է BlogNews-ի համար։ Մեր ֆոտոշարքի թեման նկարչությունն էր, քանի որ այս զույգի առաջին հետաքրքիր զրույցը հենց կերպարվեստի շուրջ է ծավալվել։ Ազատ ժամանակ Գայանեն նկարում է: Իհարկե, Վաչեի հետ արված ֆոտոշարքը չէր կարող առանց հումորի անցնել։) Մինչ դերասանը կեցվածք էր ընդունում՝ կարծելով, թե կինն իրեն է նկարում, Գայանեն նկարում էր ամուսնու հագի շապիկը։)

Ինչ վերաբերում է զրույցին, BlogNews-ի՝ հայտնիների կանանց հետ զրույցների շարքը համալրեցինք ևս մեկով։ Գայանեն անկեղծ պատմեց, թե ինչպես են սկսվել իր և Վաչեի հարաբերությունները, ինչ է փոխվել ամուսնությունից հետո և, իհարկե, ընտանիքի համալրման մասին։) Ի դեպ, Գայանեն նշեց, որ շատ երջանիկ է Վաչեի կողքին, քանի որ իր կողքին այնպիսի տղամարդ է, ով իրեն թևեր է տալիս։

-Գայանե, Ձեր հարցազրույցներից մեկում կարդացի, որ չէիք կարծում, որ Ձեր և Վաչեի միջև կարող է ինչ-որ հարաբերություն ձևավորվել։ Ինչպե՞ս ստացվեց անցումը և սեր ծնվեց։

-Ինձ համար կան մի քանի արժեքներ, որոնք անչափ գնահատում եմ՝ հումորի զգացումն ու կինոյի, մշակույթի, կերպարվեստի հանդեպ հետաքրքրվածութունը։ Դա շատ բան է ասում մարդկային տեսակի մասին։ Երբ մենք ծանոթացանք, ես բնակվում էի ԱՄՆ-ում և չէի ճանաչում Վաչեին։ Դեռ «Բազե»-ից ճանաչում էի Արմուշին, հենց նա էլ ինձ ասաց, որ եկել են հյուրախաղերի, հրավիրեց «Վիտամինի» ելույթին, այնուհետև գնացինք  երեկույթի։ Այդպես էլ ծանոթացանք։ Այնպես էր ստացվել, որ ես ու Վաչեն իրար կողքի էինք նստած ու հետաքրքիր զրույց սկսեցինք կինոյի, կերպարվեստի մասին։ Այնպիսի նկարիչներից էինք խոսում... շոկի մեջ էի, որ նա ճանաչում է այդ նկարիչներին։ Այդ շփումն ինձ համար շատ հետաքրքիր էր մարդկային առումով և երկարաձգվեց, իրենք մեկնեցին, իմ ու Վաչեի շփումը մնաց։ 5-6 ամիս հետո Վաչեն  վերադարձավ ԱՄՆ և մեր հարաբերություններում նոր փուլ սկսվեց։

-Ամուսնությունից հետո ի՞նչ փոխվեց։ Որքան էլ երկար ընկերություն անեք, հետաքրքիր լինեք միմյանց համար, կենցաղն այլ հարթություն է, որում  նորովի ես ճանաչում մարդուն։

-Իրականում դա կարծրատիպ է, կամ էլ  իմ բախտն է բերել, համենայն դեպս, իմ մեր զույգն ինձ համար այն զույգն է, ինչպիսին ես պատկերացնում էի։

-Իսկ վեճեր ունենո՞ւմ եք, ինչի՞ վերաբերյալ են հիմնականում լինում տարաձայնությունները։

- Մենք երբեք չենք վիճում, քննարկում ենք։ Մեր դեբատները, քննարումները մինչ օրս չեն դադարել, հուսով եմ՝ չեն էլ դադարի։ Կարող են լինել շատ բուռն դեբատներ, սակայն դա երբեք չի անցնում վեճի սահմանը։ Մեր կենցաղն էլ բավականին կոնստրուկտիվ ու զիջողական է, ինչը երկուստեք աշխատանքի արդյունք է։ Դա օդից չի լինում։ Մենք աշխատում ենք, որ հանկարծ կենցաղը չմտնի մեր հարաբերությունների մեջ, թե չէ կկորցնենք այն կարևորը, որի շնորհիվ իրար գտել ենք և այդքան գնահատում ենք։

Շատ հաճախ մեր դեբատները լինում են ֆիլմերի, մեր հասարակության, մարդկային արժեքների մասին են։ Քաղաքականությունից աշխատում ենք չխոսել։)

-Իսկ ընտանեկան հարցերի շուրջ բանավեճեր չե՞ն լինում։

-Մեզ մոտ միշտ կոնսենսուս է, չի եղել տարաձայնություն ընտանեկան որևէ հարցի շուրջ։ Դա նաև մեր ընտանիքներից է գալիս։ Մենք իրար շատ նման ընտանիքներում ենք մեծացել, որտեղ մեզ դաստիարակել են մի կողմից դեմոկրատ, մյուս կողմից՝ դիմացինին հարգելու սկզբունքով։ Երբևէ լուրջ կոնֆլիկտ չենք ունեցել։

-Որքան նկատել եմ, Վաչեի մեջ կա հայ տղամարդկանց հատուկ խստություն։

-Այն կերպարները, որոնցով նա ներկայանում է, որևէ կապ չունեն իր իրական  կերպարի հետ։ Այո, Վաչեն խիստ է, և դա շատ կարևոր է։ Կարծում եմ՝ ինձ հետ պետք է խիստ լինել, դա ձգում է, կողքիդ ուժի զգացողություն է տալիս (իհարկե, չափի մեջ)։ Այդ խստությունը նաև կրթում է ինձ, բայց նա ոչ միշտ է խիստ, միայն այն դեպքերում, երբ զգում է, որ ես կարող եմ սխալվել։ Այդ ժամանակ նա շատ արագ կողմնորոշվում է ու ինձ ճիշտ ուղղորդել։

-Իսկ Դուք ունե՞ք այդ պահանջկոտությունը, որի շնորհիվ Վաչեն չի կորցնում իր զգոնությունը։

-Չէ, ես ավելի շատ փորձում եմ իրեն ինտուիտիվ դաշտում հաղորդակցվելով, իրար զգալով հասկանանք միմյանց, ոչ թե պահանջելով։ Երբևէ ոչինչ չեմ պահանջել, արգելել։ Կարծում եմ՝ տղամարդու համար դա կատաստրոֆիկ բան է։

-Մոտ 3 տարի է՝ միասին եք։ Հարաբերություններում անկումային փուլ ունեցե՞լ եք։

-Հա, իհարկե, առանց այդ դժվարությունների, որոնք հաղթահարել ենք, հետաքրքիր չէր լինի։ Հեշտ չենք գնում կոմպրոմիսի, սակայն երբեք չենք փորձում հրահրել։ Դա շատ դժվար է, որովհետև երբեմն դեմ է սեփական  սկզբունքներին, բայց երբեմն սկզբունքերը վերամշակելով է զույգն ամրանում և հաջորդ խնդիրն ավելի հեշտ է լուծվում։ Առանց նման պահերի անհնար է։

-Դա ավելի շատ հարաբերություների սկզբնակա՞ն փուլում էր, թե ամուսնությունից հետո։

-Ամուսնությունից հետո։

-Ինչպիսի՞ ամուսին է Վաչեն։

- Վաչեն հայ է՝ իր բոլոր բնութագրականներով։ Նա շատ հոգատար, շռայլ, իմ հանդեպ շատ նուրբ և ուշադիր ամուսին է։ Չեմ գովաբանում, իսկապես այդպես է։

Մի քիչ սուբյեկտիվ է, երբ կինն ամուսնու մասին ասում է, որ նա բարի է, բայց Վաչեն իսկապես շատ բարի, հանդուրժող ու չափազանց ընկերասեր է։ Մարդիկ, ովքեր իրեն ճանաչում են, կարծում եմ, դա նկատել են ու գիտեն։

-Իսկ ի՞նչ թերություններ ունի։

-Ինքն իմ թերություններից երբեք չի խոսում, այնպես որ, ես էլ կլռեմ։)

-Միմյանց ազդեցությամբ փոխվե՞լ եք։

-Այո ու այնքան լավ է, երբ ոչ թե փորձում ես փոխել մարդուն, այլ նա փոխվում է քո ներկայությամբ և ազդեցությամբ։ Իմ դեպքում այդպես է եղել, ես շատ հարցերում փոխվել եմ, կարծում եմ՝ ինքն էլ։ Հաստատ մենք նույնը չենք, ինչ 2 տարի առաջ։ Նաև՝ շատ ենք նմանվել. մենք իրար լրացնում ենք մեր գույներով։ Առաջին հայացքից մենք տարբեր ենք, սակայն վերջերս մենք էլ էինք խոսում այդ մասին ու մի արտահայտություն արեցինք՝ ինչքան ենք նմանվել իրար։ Կես խոսքից, լռությունից հասկանում ենք իրար, ինքը մտածում է, ես ասում եմ կամ հակառակը։

-Ռոմանտի՞կ զույգ եք։ Անակնկալներ հաճա՞խ եք անում իրար։

-Նայած ինչպես ենք հասկանում «ռոմնատիկ» ասվածը։ Եթե դա ծաղիկներ նվիրելը կամ երեկույթներ կազմակերպելն է, չէ, սակայն մենք կարող ենք աշխատանքային օրվանից հետո շատ հոգնած գալ տուն, խոսել կյանքից, ընկերներից, գործից, մի բաժակ գինի խմել, ու մեզ համար դա լինի ռոմանտիզմի գագաթնակետը։ Եղել են նաև դեպքեր, որոնք գուցե կարելի է բնորոշել որպես ռոմանտիկ։ Օրինակ՝ մեր հանդիպումներից մեկը Կալիֆոռնիայում՝ «Six Flags»-ում էր, որն ինձ համար շատ վախենալու տեղ է, սակայն ես իմ մեջ կարողացա հաղթահարել իմ մեծագույն վախերից մեկը, որպեսզի իր հետ նստեմ աշխարհի ամենավտանգավոր կառուսելներից մեկը։ Ինձ համար դա էլ է ռոմանտիզմի բնորոշիչ։

Ինչ վերաբերում է անակնկալներին՝ ես սիրում եմ անակնկալներ, սակայն մենք այդ առումով շատ «երես առած» ենք ու շատ դժվար է անել մի բան, որն իսկապես շոկի կենթարկի։

-Համատեղ ժամանցի սիրելի տաբերակները որո՞նք են։

-Ֆիլմ դիտել, գինի խմել (ի դեպ, դա մեզ համար ոչ թե ալկոհոլ ընդունելու գործընթաց է, այլ փիլիսոփայություն), միասին ինչ-որ նախագծի շուրջ քննարկումներ անել։ Ինձ համար շատ կարևոր է իր կարծիքը։ Երբ դիտողություններ է ունենում, միանշանակ ընդունում եմ, որովհետև չափազանց կարևորում եմ իր կարծիքը։ Այն շատ արդար ու կշռադատված է, նույնն էլ, կարծում եմ, իմ դեպքում է։ Միասին ենք մարզվում, դա էլ մեզ լիցքավորելու տարբերակ։ Ինչպես նաև՝ շատ ենք սիրում ճամփորդել։

-Գայանե, ինչպես հասկացա, դուք ավելի շատ սիրում եք երկուսով լինել, ոչ թե մարդաշատ տեղերում։

-Հա, մեր սիրելի զբաղմունքներն ընտանեկան են։

-Նախկինում է՞լ եք էդպիսին եղել, թե՞ ձեր փոքրիկ ընտանիքը ձեզ բերեց տուն։

-Նախկինում ոչ ես, ոչ էլ նա էդպիսին չենք եղել, երկուսս էլ էությամբ «դրսի» մարդ ենք, սիրում ենք արտաքին շփում, ակտիվ կյանք, հատկապես՝  ինքը, բայց հիմա շտապում ենք տուն։ Դա շատ կարևոր զգացողություն է, որը քչերն ունեն։ Մենք ձեռք ենք բերել  ու շատ ենք սիրում այդ զացողությունը։

-Տանը Վաչեն Ձեզ օգնո՞ւմ է, կարող է, օրինակ, համեղ մի բան պատրաստել։

-Չէ, բացառվում է։ Մի անգամ խոհանոցային հաղորդման էր գնացել, որի համար 10 անգամ բաղադրատոմսն ասացի, գնաց ուրիշ բան պատրաստեց։) Նա գուրման է, սիրում է համեղ ուտել, բայց երբեք չի պատրաստում։ Մի անգամ շատ ոգևորված ասաց՝ արի օգնեմ, շատ ես հոգնած, 2 րոպե հետո արդեն խոհանոցում չէր։) Ինձ համար դա նորմալ է, ինքս շատ եմ սիրում խոհանոց և հաճույքով եմ պատրաստում։ Ի դեպ, մեր համատեղ սիրելի զբաղմունքներից է միասին ուտելը։  Հատկապես հանգստյան օրերին ինչ-որ յուրահատուկ բան ունենք ուտելու։

-Յուրաքանչյուր զույգ ամուսնությունից հետո մտածում է երեխա ունենալու մասին։

-Ես էլ, Վաչեն էլ շատ ենք սիրում երեխաների և, իհարկե, ցանկանում ու ծրագրում ենք ծնողներ դառնալ, սակայն  նա առանձին ունեցել է շատ վառ, հետաքրքիր, ակտիվ կյանք, ես առանձին եմ ունեցել հետաքրքիր կյանք, իսկ համատեղ շատ կարճ շրջան ենք ունեցել այդ կյանքը։ Երեխան հրաշք է, բայց նաև պատասխանատվություն։ Դրա համար առաջին փուլում մեքն չէինք ծրագրում երեխա ունենալ։ Հիմա արդեն, երբ միասին վայելել ենք մեր կյանքը, կարող ենք հանգիստ խղճով պլանավորել նաև այդ պատասխանատվությունը։ Սակայն մենք չենք կենտրոնացել այդ թեմայի վրա։

-Ժամանակի առումով հասցնո՞ւմ եք վայելել համատեղ կյանքը, թե՞ այդ հոգնածությունը, առօրյա աշխատանքը իրենց «սև գործն» անում են։

-Իրար գրեթե չենք տեսնում, սակայն նորմալ  մարդկային ռեժիմով ենք ապրում։ Չի կարող աշխատանքը գերակա լինել, մենք ամեն ինչի ժամանակն էլ գտնում ենք։

-Գայանե, Դուք երկրորդ մասնագիտությամբ ռեժիսոր եք։ Երբ էկրանից դիտում եք Վաչեի խաղը, մասնագիտական նկատողություններ անո՞ւմ եք, ընդունո՞ւմ է։

-Երբեմն ասում եմ, թե ես ինչպես կանեի իր փոխարեն, բայց աշխատում եմ շատ  չմտնել դրա մեջ, իմ կարծիքը չփաթաթել։ Իր նախագծերում միշտ տեսնում եմ  զարգացում և աճ, ինչը երկարատև աշխատանքի արդյունք է։

-Ռեժիսորի մասնագիտությամբ չեք աշխատում, ակտիվ լրագրությունից էլ, կարծես թե, դուրս եք եկել։ Ինչո՞ւ։

-Ռեժիսորի մասնագիտությամբ չեմ աշխատում, թեև երազում եմ, որ այդպիսի հնարավորություն ստեղծվի։ Բազմաթիվ մտքեր ունեմ, սակայն չգիտեմ՝ կստացվի՞ դրանք իրականացնել, թե՝ ոչ։

Ակտիվ լրագրության մեջ ժամանակին եղել եմ, աշխատել եմ նաև Ռուսաստանի ժուռնալիստների միությունում՝ որպես խմբագիր և քիչ-քիչ հեռացել եմ ակտիվ լրագրությունից, սակայն փորձել եմ միշտ մնալ ոլորտում։ Այս ոլորտում ինձ տարբեր ճյուղերում եմ փորձել. որպես պրոդյուսեր, հաղորդավար, սակայն բնականոն ընտրություն է եղել։

Ինձ համար բարդ էր որպես  լրագրող աշխատել, քանի որ երբ բախվում ես այն իրականությանը, որի հետ համաձայն չես, թևաթափ ես լինում։ Այդ բարիերը հաղթահարելն ինձ համար բարդ է եղել, դրա համար ավելի կոնստրուկտիվ աշխատանք եմ նախընտրել։

- Ի դեպ, հաղորդավարության մասին, Ձեր գործունեությունն այս ոլորտում բավականին կարճ է տևել։ Ինչո՞ւ, ձերը չէ՞ր, թե՞ առժամանակ եք դադար առել։

-Անչափ սիրում եմ հեռուստատեսությունը։ Դա մի մասնագիտություն է, որը կախվածություն է առաջացնում նրանց մոտ, ովքեր սիրում են TV-ն։ Կարծում եմ՝ այդ մասնագիտությունը դադար է պաանջում։ Գուցե և վերադառնամ։ Ես շատ գնահատում և կարևորում եմ այն  աշխատանքը, որով հիմա զբաղված եմ։ Դա փոքրիկ երեխայի պես մի բան է, որին պետք է փայփայել  և մեծացնել՝ հասցնել իր նպատակակետին։

-Մենք խոսեցինք այն մասին, որ Վաչեն խստություն ունի։ Լրագրողի աշխատանքին շատ տղամարդիկ վերապահումով են վերաբերում։ Հետաքրքիր է, մասնագիտական գործունեությունը երբևէ խնդիր ստեղծե՞լ է։

-Վաչեն շատ լավ գիտի՝ ինձ համար որքան կարևոր է որպես մասնագետ ինքնառեալիզացվելը, որովհետև դա  իմ էության ինչ-որ կարևոր մասերից մեկն է և դա երբևէ թեմա չի եղել մեր տանը։

-Վերջերս նոր նախագիծ իրականացրիք՝ «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆը, որը Ի բավականին քննարկվեց։ Վաչեն էլ այդ նախագծի շնորհանդեսից հետո գրել էր, որ հպարտանում է Ձեզանով։

-Իր հպարտ գրառումը ես բավականին ուշ տեսա։ Իրականում «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆի աշխատանքների ամբողջ ընթացքում նա տեսել է՝ ինչքան ենք տանջվել, նյարդային լարված վիճակը... շատ դժվար էտապներ անցանք, ինքը տեսնում էր՝ ինչպես եմ անհանգստանում այս նախագծի համար։ Դրա համար, երբ վերջում տեսավ արդյունքը, չկարողացավ լռել։)

Ես և Ալիսա Մուրադյանը 8 ամիս աշխատել ենք այս նախագծի վրա։ Այն «Երևան 2.0» քաղաքային ինկուբատորի նախագծերից մեկն էր, որը հանդես եկավ արտ-ինստալացիա ֆորմատի մեջ։ Տեսել եմ բոլոր հանրային քննարկումները՝ թե՛ դրականը, թե՛ բացասականը։ Ես կանխատեսում էի դա։ Մեր նպատակներից մեկն էր, որ քննարկումներ սկսվեն։ Շատ մեծ ռիսկի ենք գնացել՝ ընտրելով նոր տառային ոճի տեսակ։

       

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia