Հայ բռնցքամարտիկները չեն մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի բռնցքամարտի առաջնությանը
SportՀայ բռնցքամարտիկներն, ամենայն հավանականությամբ, անվտանգության նկատառումներից ելնելով, չեն մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի ռնցքամարտիառաջնությանը: Ինչպես տեղեկացրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Երվանդ Հակոբյանը, այս մասին առաջիկայում ֆեդերացիան հանդես կգա հայտարարությամբ:
Նշենք, որ մայիսին կայանալիք մրցաշարը վարկանիշային է: Հայ բռնցքամարտիկներն առայժմ չունեն օլիմպիական խաղերի ուղեգիր: Միակ վարկանիշային մրցաշարը, որտեղ հնարավոր է նվաճել մասնակցության իրավունք՝ կլինի ապրիլի 7-ին Թուրքիայում մեկնարկող Եվրոպայի առաջնությունը: