Էր Ռիադը 30-ից ավելի մարդու մեղադրում Է Իրանի օգտին լրտեսության մեջ
International newsՍաուդյան Արաբիայի քրեական դատարանը գործընթաց Է սկսել 32 անձանց դեմ, որոնք մեղադրվում են Իրանի օգտին լրտեսության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին:
Ալիքի հաղորդման համաձայն՝ մեղադրյալների ցուցակում տեղ են գտել Սաուդյան Արաբիայի 30 հպատակներ՝ երկրի հարավում գտնվող Էլ Քաթիֆ շիաբնակ նահանգից, Իրանի եւ Աֆղանստանի մեկական քաղաքացիներ:
Նրանց մեղադրանքներ են առաջադրվել լրտեսական ցանց ստեղծելու, իրանական հետախուզությանը տեղեկատվություն փոխանցելու, թագավորության պաշտպանության հետ կապված գաղտնիքները բացահայտելու, քայքայիչ գործունեություն պլանավորելու, ինչպես նաեւ արգելված գրականություն պահելու մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: