Անի Ամիրաղյանը կրկին առաջադիմել է WTA վարկանշային դասակարգման ցուցակում
SportWTA վարկանշային դասակարգման նոր ցուցակում, որն հրապարակվել է փետրվարի 22-ին, Հայաստանի առաջին ռակետ 22-ամյա Անի Ամիրաղյանը կրկին առաջընթաց է ապահովել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մենախաղի վարկանիշային ցուցակում թենիսիստուհին առաջադիմել է 13 աստիճանով եւ նախորդ շաբաթվա 628-րդ տեղի փոխարեն՝ վարկանիշային 36 մ իավորով այս շաբաթ զբաղեցնում է 615-րդ հորիզոնականը: Զուգախաղի դասակարգման ցուցակում Ամիրաղյանն առաջադիմել է 5 տեղով: Վաստակած 69 միավորով 554-ի փոխարեն զբաղեցնում է 549 –րդ հորիզոնականը:
Թենիսիստուհու առաջընթացը պայմանավորված է հունվարի 18-ից փետրվարի 14-ը Անթալիայում տեղի ունեցած մրցաշարերին մասնակցությամբ: Մրցաշարերից 3-ում Ամիրաղյանը հասել է մինչև քառորդ եզրափակիչ, իսկ մեկում՝ դարձել երկրորդ մրցանակակիր: