«Յոթնյակի» 2017 թվականի գագաթնաժողովը տեղի կունենա Ֆլորենցիայում. Իտալիայի վարչապետ
International newsԻտալիայի նախագահությամբ G7-ի գագաթնաժողովը 2017 թվականին տեղի կունենա Ֆլորենցիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին՝ հանդես գալով օտարերկրացի լրագրողների համար կազմակերպված մամուլի ասուլիսում:
«Յոթնյակի» գագաթնաժողովը 2017 թվականին տեղի կունենա Ֆլորենցիայում»,-ասել Է վարչապետը, հավելելով, որ մինչ այդ մի քանի երկրներում անցկացվելու են պետության ղեկավարների ընտրություններ:
Ռենցին, որը ծնվել Է Ֆլորենցիայի արվարձանում, այս քաղաքի քաղաքագլուխն Է եղել, նախքան ուղիղ երկու տարի առաջ երկրի կառավարությունը գլխավորելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: