«Վ. Բաբայանն այսուհետ հնարավորություն կունենա շատ ավելի ազատորրեն ներկայացնելու իր աձնական տեսակետը»
PoliticsԱԺ ԲՀԿ խմբացության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, մեկնաբանելով ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանի հրաժարականի մասին լուրերը, հայտնեց, որ ինքը նորմալ է վերաբերվում հրաժարականի փաստին: «Կան ներկուսակցական խնդիրներ եւ Վ. Բաբայանը չի ցանկանում այլեւս շարունակել խոսնակի պարտականությունը: Մենք առաջիկայում կներկայացնենք մեր նոր խոսնակին: Վահան Բաբայանը մեր գործընկերն է, որեւէ այլ տարաձայնություն, բացի մի քանի խնդրներից՝ զուտ խոսնակի պարտականությունների հետ կապված, մենք չունենք: Այնպես որ` առաջիկայում մենք կներկայացնենք նոր խոսնակին, մենք չենք շտապում»,- նշեց ԲՀԿ ղեկավարը:
Հարցին, թե արդյոք Վ. Բաբայանը կլքի նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքերը, Ն. Զոհրաբյանն պատասխանեց. «Ես նման տրամադրություն բացարձակ չեմ տեսել, այդ հարցերը պետք է տաք Վահան Բաբայանին, նման խնդիր ԲՀԿ-ում չի քննարկվել, խոսքը բացառապես վերաբերվել է մամուլի խոսնակի պարտականությունների հետ կապված որոշակի խնդիրներին»:
Այն դիտարկմանն էլ, թե ասում են՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ մտնել-չմտնելու հետ է պայմանավորված Վահան Բաբայանի հրաժարականը, Ն. Զոհրաբյանն ասաց. «Ես պատասխանեցի, թե պատճառը իրականում որն է, դուք ինձանից չեք ստանալու, դա մեր ներկուսակցական խնդիրներն են, եւ բացարձակապես կոռեկտ չի լինի, եթե մեր կուսակցության ներքին խնդիրները ես քննարկեմ մամուլի հետ: Ի վերջո` կարծում եմ նաեւ՝ կայացնելով նման որոշում, հնարավորություն կունենա այսուհետ շատ ավելի ազատորրեն ներկայացնելու իր աձնական տեսակետը այս կամ այն հարցի վերաբերյալ»:
Իսկ այն հարցին Վահան Բաբայանը ճնշվա՞ծ էր արդյոք ԲՀԿ-ում մամուլի խոսնակ լինելով` Ն. Զոհրաբյանն շպատասխանեց. «Բացարձակապես, ոչ, բայց եղել են դեպքեր, երբ կուսկացության դիրքորշումները չեն համընկել մեր գործընկերոջ անձնական դիրքորոշման հետ, բայց կարծում եմ՝ մենք պետք է հարգենք իր դիրքորոշումը: Ես անձամբ հարգանքով եմ վերաբերվում իր որոշմանը»:
Սոսե Չանդոյան