Մոսուլում զինյալների ձեռքով 4 հազար խաղաղ բնակիչ Է զոհվել. իրաքցի պատգամավոր
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները 2014 թվականի ամռանը Իրաքի Մոսուլ քաղաքը գրավելուց ի վեր հաշվեհարդար են տեսել 4 հազար խաղաղ բնակիչների հետ:
Ինչպես տեղեկացնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, այս տվյալները ներկայացրել Է Իրաքի նախկին փոխնախագահ, երկրի խորհրդարանի «Միավորում հանուն բարեփոխումների» խոշորագույն խմբակցություններից մեկի առաջնորդ Ուսամա ան Նաջիֆին:
Նրա խոսքով՝ «ԻՊ-ի կողմնակիցները Մոսուլում մահու չափ տանջել կամ գնդակահարել են քաղաքի գրեթե 4 հազար բնակիչների»: Ինչպես կարծում Է ան Նաջիֆին, օգնություն կանչող մոսուլցիները, ինչպես Իրաքի քաղաքացիներից ոչ ոք, իրենց քաղաքն ահաբեկիչներից շուտափույթ ազատագրելու կարիքն ունեն»:
Մոսուլը երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն Է. նրա բնակչությունը գերազանցում Է 500 հազարը: Այն իրաքյան զորքերի կողմից գործնականում առանց մարտի թողնվել Է 2014 թվականի հունիսի 10-ին՝ «Իսլամական պետության» կազմավորումների կողմից դրա վրա հարձակումից հետո:
ԻՊ-ի զինյալները Մոսուլը համարում են իրենց մայրաքաղաքն Իրաքում: Ներկայում քաղաքի ազատագրումը բանակի եւ ժողովրդական աշխարհազորի ջոկատների կողմից երկրում հսկողությունը վերականգնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների հիմնական նպատակն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: