Լեման. Բուֆֆոնը հիանալի դարպասապահ է, բայց ես գերադասում եմ Նոյերին
SportԳերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերին գերադասում է «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնից:
-Բուֆֆոնը, անխոս, հրաշալի դարպասապահ է, բայց ես կցանկանայի տեսնել, թե նա ինչպես կխաղար Իտալիայից դուրս: Միայն այդ դեպքում կարելի է հասկանալ՝ նա ֆանտաստի՞կ դարպասապահ է, թե՞ մեկ առաջնության խաղացող: Իհարկե, Բուֆֆոնը հիանալի է Ա Սերիայում և Իտալիայի առաջնությունում, բայց ես գերադասում եմ Նոյերին՝ չնայած նա իտալացուց շատ բան է սովորել,- ասել է Լեմանը: