ՌԴ-ն վերադարձրել է «Միստրալների» համար նախատեսված 1 մլրդ եվրոն
International news«Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավեր կառուցելու համար Ռուսաստանի կողմից տրամադրված գումարի հիմնական մասը հետ է վերադարձվել: Պատճառը համապատասխան պայմանագրի չեղարկումն է:
Այս մասին հաղորդում է RNS-ն: Վերջինս հիմնվում է Մոսկվայում ռազմադիվանագիտական իր աղբյուրին:
«Գումարը կազմում է մոտ 1 մլրդ եվրո, որը հետ է վերադարձվել: Դա կատարվել է օպերատիվ, համապատասխան պայմանագրի չեղարկումից անմիջապես հետո»,-ասել է նա:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիական կողմը որոշել է Ռուսաստանի պահանջներին գնալ ընդառաջ, քանի որ չէր կարող «Միստրալները» վաճառել այլ գնորդներին՝ առանց Մոսկվայի համաձայնության: