Չինաստանի իշխանություններն արգելել են «տարօրինակ» շենքերի կառուցումը
International newsՉինաստանի իշխանությունները թողարկել են հատուկ դիրեկտիվ, որն արգելում Է «տարօրինակ» շինությունների կառուցումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կառավարությունը քննադատել Է նաեւ արդեն գոյություն ունեցող շատ շենքեր դրանց խոշոր ծավալի եւ քսենոցենտրիզմի (դեպի այլ մշակույթներ կողմնորոշումը եւ դրանց գերադասումը իրենց մշակույթից) համար:
Ինչպես նշել Է BBC-ն, վերջին տարիներին Չինաստանում հայտնվել են բազմաթիվ արտասովոր շինություններ, օրինակ՝ թեյնիկի նմանվող կառույցն Ուսիում (Ցզյանսուի նահանգ), որն սկզբում պետք Է դառնար վաճառքների գրասենյակ, բայց այժմ այնտեղ ցուցահանդեսային կենտրոն Է: Կամ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության՝ Պեկինի կենտրոնակայանը, որը համեմատում են վիթխարի տաբատի հետ:
Նոր դիրեկտիվի համաձայն՝ շենքերը պետք Է լինեն «խնայողական, գործառական, աչք շոյող եւ Էկոլոգիական», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


