Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 110 հազարից ավելի գաղթականներ. ՄՄԿ
International newsՏարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 110 հազար 54 միգրանտներ ու փախստականներ, ընդ որում 413 մարդ զոհվել Է կամ անհետ կորել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
Նրա՝ Ժնեւում հրապարակված տեղեկագրում նշվում Է, որ հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 23-ը Հունաստան են ժամանել 102 հազար 547 միգրանտներ ու փախստականներ, իսկ Իտալիա՝ 7507: Հունաստան հասնելու փորձ կատարելիս ծովում զոհվել կամ անհետ կորել Է 321 մարդ, Իտալիա տանող ճանապարհին՝ 92 մարդ, իսկ զոհվածների ու անհետ կորածների ընդհանուր թիվը տարեսկզբից հասել Է 413-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: