Լոնդոնը պնդում է, որ Սիրիայի քրդերը մարտական գործողությունները համակարգում են ՌԴ-ի օդուժի հետ
International newsՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը պնդում Է, որ Սիրիայի քրդերը մարտական գործողությունները համակարգում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի եւ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հետ:
Համապատասխան հայտարարությունը նա արել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում ունեցած ելույթի ժամանակ:
«Վերջին շաբաթների ընթացքում մենք տեսել ենք այն բանի անհանգստություն առաջացնող վկայություններ, որ կոորդինացում Է իրականացվում սիրիացի քրդերի ուժերի, սիրիական ռեժիմի եւ ռուսական օդուժի միջեւ, ինչը մեզ մոտ տագնապ Է առաջացնում այդ ամենի մեջ քրդերի դերակատարության առնչությամբ»,-ասել Է Համոնդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: