Եգիպտոսում դատարանն ազատ է արձակել «Ալ-Քաիդա»-ի ղեկավարի եղբորը
International newsԿահիրեի քրեական դատարանը ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպության ղեկավար Այման ազ-Զավահիրիի եղբորը` Մուհամմեդ ազ-Զավահիրիին ազատ արձակելու որոշում է կայացրել:
Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին` վկայակոչելով «Ալ-Ահրամ» թերթը: Ազ-Զավահիրիի փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալին շուտով բաց կթողնեն, սակայն դատախազությունը դատարանի որոշումը բողոքարկելու իրավունք ունի:
Մուհամմեդ ազ-Զավահիրին եգիպտական բանտերում է անցկացրել շուրջ 14 տարի: