«Ես դեմոկրատ եմ ավելի քան միլիարդ տոկոսով». Քադիրով
International newsՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել Է, որ ինքը «միլիարդ տոկոսով դեմոկրատ Է», քանի որ գիտի, թե ինչ են ցանկանում հանրապետության բնակիչները, իսկ թե որտեղ Է դեմոկրատիան, միշտ պետք Է ժողովրդից հարցնել:
«Չգիտես ինչու՝ այն դեմոկրատները, ովքեր Նոբելյան մրցանակներ են ստանում, միլիոնավոր մարդկանց են սպանում: Հիշեք Սիրիան, Լիբիան, Եգիպտոսը, Ուկրաինան, Վրաստանը: Նրանք ավերում են ամբողջ պետություններ եւ լկտիաբար խաբում են: Որտե՞ղ Է դեմոկրատիան»,-ասել Է Քադիրովը «Նորությունների ռուսական ծառայությանը» տված հարցազրույցում:
Նրա կարծիքով՝ դեմոկրատիա բառի Էությունը հասկանալու համար անհրաժեշտ Է առաջնորդվել ժողովրդի կարծիքով: «Նրանց տրվող բոլոր մրցանակները վաղուց պետք Է բերեին ու ինձ տային, ես դեմոկրատ եմ ավելի քան միլիարդ տոկոսով: Միշտ պետք Է ժողովրդին հարցնել, թե որտեղ Է դեմոկրատիան: Ես գիտեմ՝ ինչ Է ցանկանում իմ ժողովուրդը, եւ չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր խախտում են անդորրը»,-ասել Է Չեչնիայի ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: