Yerevan, 25.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանը լոբբիստական ընկերություն է վարձել ամերիկյան պատժամիջոցները շրջափակելու համար

International news

 Ադրբեջանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից «Ադրբեջանում ժողովրդավարության համար ակտ» (HR 4264) օրինագծի ընդունումը, որը փետրվարի սկզբին առաջադրվել է կոնգրեսական, ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթի կողմից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Turan լրատվական գործակալությունը, այդ նպատակով ադրբեջանական կառավարությունը պայմանագիր է կնքել ամերիկյան Podesta Group լոբբիստական կազմակերպության հետ, որը պետք է օգնի խուսափել մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը խախտելու համար Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցներ մտցնել նախատեսող օրենքի ընդունումը:

Օրինագիծը հայտնվել է այն բանից հետո, երբ Բաքուն հրաժարվել էր ազատ արձակել մոտ 100 քաղաքական բանտարկյալների` ժխտելով նման կատեգորիայի բանտարկյալների գոյությունն ընդհանրապես:

Քրիստոֆեր Սմիթի օրինագծի ի հայտ գալուց հետո ադրբեջանական իշխանութունները պայմանագիր են կնքել Podesta Group-ի հետ եւ պետք է ամսական նվազագույնը նրան 50 հազար դոլար վճարեն Ադրբեջանի կառավարության վարկանիշը բարելավելու ջանքերի եւ Կոնգրեսում օրինագծի շրջափակման նպատակով աշխատանքի համար:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տեղեկատվության համաձայն`  «հասարակայնությա հետ կապերի գծով ծառայություններ մատուցելու» մասին համապատասխան համաձայնությունը փետրվարի 1-ին ստորագրվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի եւ Podesta Group կազմակերպության միջեւ:

Մասնավորապես, Podesta Group լոբբիստական կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությանը երաշխավորում է Վաշինգտոնում որոշ առավել ազդեցիկ մարդկանց մոտ մուտքի հնարավորություն, ինչի համար պետք է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատնից ստանա ամսական նվազագույնը 50 հազար դոլար, գումարած փող` լրացուցիչ ծառայությունների համար, ասվում է փաստաթղթում:

Մասնավորապես, Podesta Group-ի պարտավորությունները շարադրված են հետեւյալ կերպ. հետազոտել եւ վերլուծել մտահոգություն ստեղծող հարցերը, իրավական խորհրդատվություն ցուցաբերել ամերիկյան քաղաքականության, Կոնգրեսի գործունեության, գործադիր իշխանության եւ ամերիկյան ընդհանուր քաղաքականության գծով, շփումներ հաստատել Կոնգրեսի անդամների եւ նրանց ներկայացուցիչների, գործադիր իշխանության ներկայացուցիչների ու ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

Հիշեցնենք, որ Քրիստոֆեր Սմիթի 14- էջանոց օրինագիծն ընդունվել էր դեկտեմբերի 16-ին: Ներկա դրությամբ այդ փաստաթուղթը պաշտպանելու մասին հայտարարությամբ հանդես են եկել կոնգրեսականներ Ջո Հեքը եւ Լուիզա Սլոթերը:

Օրինագծով վիզային պատժամիջոցներ է նախատեսվում կիրառել մարդու իրավունքների խախտումներին մասնակից Ադրբեջանի կառավարության ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ:

Դեռեւս հայտնի չէ, թե երբ օրինագիծը կներկայացվի ամբողջական քվեարկության համար:

Եթե օրենքն ընդունվի, ԱՄՆ-ը կմերժի մուտքի արտոնագրեր տալ Ադրբեջանի կառավարության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներին եւ նրանց ընտանիքների անդամներին: Վիզային պատժամիջոցները պետք է տարածվեն նաեւ նրանց վրա, ովքեր զգալի ֆինանսական օգուտ են ստանում երկրի բարձրագույն ղեկավարության կամ նրանց ընտանիքների անդամների հետ գործնական հարաբերություններից: Բացի այդ, պատժամիջոցներ կկիրառվեն նաեւ մարդու իրավունքների խախտումներին մասնակից իրավապահ մարմինների, անվտագության կառույցների եւ դատական թեւերի ներկայացուցիչների նկատմամբ:

Բացառություններ կարվեն միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստերին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնող պաշտոնատար անձանց նկատմամբ:

Պատժամիջոցները նաեւ սահմանափակումներ են նախատեսում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ֆինանսավորման, վարկավորման եւ ապահովագրական ոլորտներում: Դրան զուգահեռ` օրինագծում նախատեսվում է շրջափակել ԱՄՆ-ում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների եւ նրանց ընտանիքների ակտիվները:

2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” Foundation