Կհանդիպեն Կիեւի «Դինամո»-ն եւ «Մանչեստեր Սիթի»-ին, ՊՍՎ-ն եւ «Ատլետիկո»-ն
SportՉեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչում փետրվարի 24-ին Կիեւի «Դինամո»-ն կհյուրընկալի անգլիական «Մանչեստեր Սիթի»-ին, իսկ հոլանդական ՊՍՎ-ն սեփական հարկի տալ ուժերը կչափի իսպանական «Ատլետիկո»-ի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ «Դինամո Կիեւ»- «Մանչեստեր Սիթի» հանդիպման ֆավորիտը անգլիական թիմն է: Հաղթելով Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակում անցկացված 6 խաղերից 4-ում՝ անգլիացիները վաստակել են 12 միավոր եւ գլխավորում են D խմբի մրցաշարային աղյուսակը: Ուկրաինացիների դեմ անգլիացիներն ամենայն հավանականությամբ կխաղան հետեւյալ մեկնարկային կազմով. Հարթ, Սաբալետա, Կոմպանի, Օտամենդի, Կլիշի, Ֆերնանդո, Ֆերնանդինյո, Սիլվա, Տուրե, Սթերլինգ, Ագուեր:
Կիեւի դինամոյականները, հաղթելով 6 խաղերից 3-ում, վաստակել են 10 միավոր եւ G խմբի երկրորդ հորիզոնականում են: «Դինամո» -ի կազմում խաղադաշտ դուրս կգան Շովկովսկին, Դանիլո Սիլվան, Խաչերիդին, Դրագովիչը, Վիդան, Ռիբալկան, Գարմաշը, Բույալսկին, Գոնսալեսը, Յարմոլենկոն, Թեոդորչիկը:
ՊՍՎ- «Ատլետիկո» հանդիպման ֆավորիտը իսպանական թիմն է: Իսպանացիները Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացրած 6 հանդիպումներից 4-ն ավարտել են հաղթանակով եւ վաստակած 13 միավորով գլխավորում են C խումբը: «Ատլետիկո»-ն կխաղա հետեւյալ կազմով. Օբլակ, Խուանֆրան, Գոդին, Խիմենես, Ֆելիպե Լուիս, Կոկե, Գաբի, Սաուլ Նիգես, Օլիվիեր Տորես, Գրիզման, Տորես:
ՊՍՎ-ն 10 միավորով B խմբի երկրորդ հորիզոնականում է եւ 2 միավորով հետ է մնում իր խմբի առաջատար «Վոլֆսբուլգեր»-ից: Հոլանդացիները խաղադաշտ դուրս կգան հետեւյալ մեկնարկային կազմով. Զուտ, Արիաս, Բրումա, Մորենո, Վիլեմս, Վան Գինկել, Գուարդադո, Պրեպեր, Պերեյրո, Լոկադիա, Նարսինգ: