Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, ըստ երևույթին, նախագահական են գնացել
PoliticsՐոպեներ առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ շտապողական քայլերով դուրս եկան ԱԺ շենքից: Պատգամավորները, հավանաբար, գնացին նախագահական` համագործակցության հուշագիրը ստորագրելու:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ Ա. Ռուստամյանը հայտնել էր, որ այսօր օրվա երկրորդ կեսին վերջապես կստորագրվի հուշագիրը, որից հետո կհրապարակվեն հուշագրում տեղ գտած կետերը: