Որևէ թուրք երկրպագու չի ժամանի Մոսկվա ներկա գտնվելու «Լոկոմոտիվ»-«Ֆենեբախչե» հանդիպմանը
SportԹուրքիայից երկրպագուներ չեն ժամանի Մոսկվա` հետևելու Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Լոկոմոտիվ»-«Ֆենեբախչե» զույգի պատասխան հանդիպմանը:
Այդ մասին հայտարարել է թուրքական ակումբի մամուլի քարտուղար Նեկատ Մետեն: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ թուրքական ակումբի կողմից կազմակերպված այցի շրջանակում իրացվել է ընդամենը մեկ տոմս:
«Թուրքիայից ոչ մի երկրպագու խաղը դիտելու համար չի ժամանի Մոսկվա: Այսօրվա դրությամբ ես նման տեղեկատվություն ունեմ: Դա կապված է վիզային խնդիրների հետ: Հնարավոր է` «Ֆեներբախչե»-ին կսատարեն թուրքեր, ովքեր ապրում են Մոսկվայում, սակայն այդ մասին որևէ տեղեկատվություն չունեմ»,- Р-Спорт-ի փոխանցմամբ` ասել է Մետեն:
Թիմերի միջև պատասխան մրցավեճը կայանալու է փետրվարի 25-ին: Ստամբուլում տեղի ունեցած առաջին խաղում «Ֆեներբախչե»-ն առավելության էր հասել 2:0 հաշվով: