Yerevan, 22.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թույլ տվեք` Առաքելական եկեղեցին իր սեփական հաշվարկներով շարժվի. Լևոն Շիրինյան

2016 թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին, և այցի կազմակերպման կապակցությամբ Մայր Աթոռը կապի մեջ է Վատիկանի հետ: Պարզաբանելու համար, թե Հռոմի պապն ինչ օրակարգով է ժամանելու Հայաստան, Orer.am-ը կապ հաստատեց Մայր Աթոռի տեղեկատվական բաժնի հետ, որտեղից էլ մեզ խորհուրդ տվեցին հարցրեն ուղղել Հայ Առաքելական եկեղեցու միջեկեղեցական հարցերի պատասխանատու ծայրագույն վարդապետ Հայր Շահե Անանյանին:

Մեր բազմաթիվ փորձերը` կապ հաստատել Հայր Սուրբի հետ, այդպես էլ ապարդյուն եղան: Ավելի ուշ պարզ դարձավ, որ, հավանաբար, բաժնի պատասխանատու վարդապետն այդ թեմային արձագանքելու անհրաժեշտություն չի տեսնում: Միջեկեղեցական կապերի բաժնի աշխատակցուհին Օrer.am-ին փոխանցեց, որ եթե մեր հարցին անդրադառնալու անհրաժեշտություն լինի, իրենք այդ մասին տեղեկություն կտարածեն:

Այնուամենայնիվ` գոնե մեզ համար կաթոլիկ աշխարհի առաջնորդի այցը Հայաստան բավական ուշագրավ երևույթ է, քանի որ Պապի այցը ցանկացած երկիր հենց այնպես կամ պատահական չի լինում: Ավելին՝ Հռոմի Պապի այցերը եղել ու շարունակում են մնալ համաշխարհային մակարդակի իրադարձություն, այնպես որ՝ շատ կարևոր է իմանալ, թե Հռոմի Պապն ինչ օրակարգով է այցելելու Հայաստան: Բացի այդ՝ մեր դեպքում այն նաև լավ առիթ է ամողջ աշխարհին ևս մեկ անգամ մեր խնդիրների մասին տեղեկացնելու համար: Ուստի՝ մեր եկեղեցու լռությունն այս դեպքում ոչ միայն հասկանալի չէ, այլև վրդովվեցնող է:

Հայ Առաքելական եկեղեցու հաճախակի լռության և լրատվամիջոցների ոչ բոլոր հարցերին պատասխանելու փաստը, վստահաբար, հուզում է նաև մեր գործընկեր լրատվամիջոցներին, այս թեմայի շուրջ Orer.am-ը զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություն տրամադրել-չտրամադրելու հարցում Հայ Առաքելական եկեղեցին փորձ ունի, որը շարունակական բնույթ է կրում: Քաղաքագետը վստահեցնում է. Առաքելական եկեղեցու լռությունը մի շարք հարցերի շուրջ չպետք է վրդովեցնող լինի, այլ` ընդունելի, քանզի հոգևոր հայրերն իրենց անելիքները շատ լավ գիտեն` թե՛ դիվանագիտության, թե՛ հոգևոր տեսանկյունից:

Քաղաքագետի կարծիքով` կարևոր է իմանալ նաև, որ մեր եկեղեցին այնպիսի «բնավորություն» ունի, որն աշխարհականներիս համար տարօրինակ է թվում, բայց Հայ Առաքելական եկեղեցին հետևողական և հանգիստ ձևով կատարում է իր աշխատանքը՝ հիմնվելով դարավոր ավադույթների վրա: Եվ լինելով ավանդական՝ նաև դիվանագիտության մեջ է ավանդական, իսկ քննադատությունները, որոնք ուղղվում են եկեղեցականներին, այդ ամենի չիմացության արդյունքն են:

«Պետք հաշվի առնել, որ մենք աշխարհասփյուռ համայնք ունենք, որի մի մասը ռուսական ազդեցության գոտում է, մյուս մասը` արևմտյան ազդեցության: Ուստի՝ մեր եկեղեցին պետք է այնպիսի քաղաքականություն վարի, որ մի թևը մյուսի պատճառով վնաս չկրի: Կարծում եմ՝ այդ ավտոնոմ անկախությունը փայլուն դիվանագիտություն է , որը մեր եկեղեցին որդեգրել է 301 թվականից և պահպանում է մինչ օրս»,- ասում է Լ. Շիրինյանը:

Լևոն Շիրինյանը, անդրադառնալով Հռոմի Պապի և Համայն Ռուսիո պատրիարքի՝ վերջերս տեղի ունեցած հանդիպման մասին Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշմանը, նշեց, որ մեր եկեղեցին պահպանողական է և գերադասում է, կողմերի հանդեպ հավասար հեռավորություն պահպանելով, չխառնվել այն հարցերի մեջ, որոնք, մեծ հաշվով, գերտերությունների խնդիրներին են վերաբերում: «Չնայած՝ մենք քրիստոնեություն ընդունած երեք եկեղեցիներից մեկն ենք, բայց միշտ չէ, որ խոշորների հարցերին խառնվելը մեզ համար կարող է դրական հետևանքներ ունենալ: Ուղղափառները և կաթոլիկները մշտապես ոխերիմ «բարեկամներ» են եղել: Իսկ մեր եկեղեցին Քաղկեդոնի ժողովից հետո, լինելով ինքնաբավ և ինքնուրույն, երբեք չի խառնվել եկեղեցական վեճերին: Մենք մեր հարցը լուծել ենք 301 թվականին: Քրիստոսի կերպը մենք մեկնաբանել ենք. դա մեզ համար խիստ հարազատ է, և որի վրա ահռելի մշակույթ է ստեղծվել: Եվ այս պարագայում, կարծում եմ, որ մեր եկեղեցին ճիշտ է անում, որ ամեն ինչ չէ, որ մեկնաբանում է, քանի որ մենք չգիտենք, թե, խորքային իմաստով և մեծ առումով, ինչ է իրականում կատարվում միջազգային տարբեր, այդ թվում` նաև հոգևորական հարթակներում»,- ասում է Լ. Շիրինյանը:

Քաղաքագետի կարծիքով` բոլորովին էլ պատահական չէր նաև այն, որ հոգևոր երկու թևերի առաջնորդների հանդիպումը Կուբայի մայրաքաղաքում կազմակերպվեց: Նա խորհուրդ է տալիս նաև «Կեսարինը թողնել Կեսարին» և թույլ տալ, որ Հայ Առաքելական եկեղեցին իր սեփական հաշվարկներով շարժվի, առավել ևս, որ Հռոմի Պապի և Համայն Ռուսիո պատրիարքի հանդիպման հիմքում դավանաբանական վեճը հարթելը չէր առիթը, այլ այդ այցը 100 %-ով դիվանագիտական բնույթ ուներ, իսկ դրա մասին տեսակետ հնչեցնելը բոլորովին էլ նպատակահարմար չէր մեր տեսանկյունից:

Արմինե Գիրգորյան

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026