Մայիսի 31-ից հետո Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագրի ստորագրման համար տարբեր ամսաթվեր են շրջանառվում` հունիսի 15-ը, հուլիսի 1-ը, հիմա արդեն որպես վերջնաժամկետ նշվում է հոկտեմբերի 10-ը: Այս թեմայի շուրջ Orer.am-ը զրուցեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ: Նրա խոսքով` այդ ամսաթվերը ՀՀ իշխանությունները չեն դնում շրջանառության մեջ.«Ես կարծում եմ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու մասին տարբեր ամսաթվեր շրջանառության մեջ է դնում ոչ թե ՀՀ իշխանությունը, այլ ԵՏՄ անդամ երկրները` ավելի ստույգ Ռուսաստանը: Կախված Բելառուսի և Ղազախստանի հետ ինչ-որ խաղերից՝ նրանք են հետաձգում: Նրանք ինչ ասում են, նույնը մեզ ասում են մեր իշխանությունները, որովհետև ՀՀ իշխանությունները դեռ հունիսից, հուլիսի 1-ից հայտարարեցին, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵՏՄ-ի անդամակցության համաձայնագիրը»: Հարցին, թե նկատվում է որևէ փոփոխություն հուլիսի 1-ից հետո, որպեսզի հոկտեմբերի 10-ն էլ հերթական ամսաթիվը չդառնա, Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ դա ցույց կտա հոկտեմբերի 10-ը: