Լոնդոնը ԵՄ-ին անդամակցության շուրջ գործարքը ՄԱԿ-ում գրանցել է որպես միջազգային պայմանագիր
International newsՄեծ Բրիտանիան Եվրամիությանը երկրի անդամակցության նոր պայմանների շուրջ Բրյուսելի հետ ձեռք բերված գործարքը ՄԱԿ-ում գրանցել է որպես կատարման համար պարտադիր միջազգային պայմանագիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են համաշխարհային կազմակերպության իրավակա ն հարցերի վարչության կոնվենցիաների բաժնում:
«Միացյալ Թագավորությունը ներկայացրել է ԵՄ-ի խորհրդի 28 անդամների կողմից ընդունված որոշումը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ դա միջպետական որոշում է, այն թեպետեւ չի համարվում լիարժեք կոնվենցիա, բայց «կարող է համարվել միջազգային պայմանագիր», համապատասխանաբար կարող է գրանցվել ՄԱԿ-ում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆթը հայտարարել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի, եթե բրիտանահպատակները հունիսին կայանալիք հանրաքվեում քվեարկեն հօգուտ այն բանի, որ երկիրը մնա Եվրամիության կազմում: Նա պարզաբանել է, որ ՄԱԿ-ում գրանցումը «անկասկած է դարձնում այն փաստը, որ վարչապետ Դեւիդ Քեմերոնի կողմից համաձայնեցված գործարքն իրավաբանորեն պարտավորեցնող է, եւ դրա կատարումն անշրջելի է միջազգային իրավունքի շրջանակներում»,- նրա խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: