Վարչապետը համոզված է, որ Արծվիկ Մինասյանն ամեն ինչ կանի՝ դիմակայելու երկրի ներքին և արտաքին մարտահրավերներին
PoliticsՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին: «ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված քաղաքական համաձայնագիրը մեծ հնարավորություն է, որպեսզի համատեղ կարողանանք լուծում տալ մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին: Բարձր եմ գնահատում Կարեն Ճշմարիտյանի ներդրումը մեր երկրի զարգացման գործում և շնորհակալություն հայտնում նրան՝ համատեղ աշխատանքի համար»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում Կարեն Ճշմարիտյանը կարևոր ծրագրեր և բարեփոխումներ է դրել լավ հիմքերի վրա և առկա են ակնառու ձեռքբերումներ: Միաժամանակ, վարչապետը նշեց, որ Կարեն Ճշմարիտյանն իր գիտելիքն ու փորձը կշարունակի ներդնել մեր երկրի հե տագա զարգացման գործում:
Կառավարության ղեկավարը նշեց, որ Արծվիկ Մինասյանն ակտիվ գործունեություն է ծավալել քաղաքական և տնտեսական դաշտում: Վարչապետի համոզմամբ՝ Մինասյանի նշանակումն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում կնպաստի հետագա բոլոր ծրագրերի իրականացմանը:
Կարեն Ճշմարիտյանը շնորհակալություն հայտնեց հանրապետության Նախագահին և վարչապետին՝ վստահության համար, ինչպես նաև նախարարության աշխատակազմին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Նրա խոսքքով՝ դրա արդյունքում կարողացել են համատեղ անհրաժեշտ հիմքեր ստեղծել և պատվով դուրս գալ մարտահրավերներից: Կարեն Ճշմարիտյանն Արծվիկ Մինասյանին մաղթեց ամենայն բարիք և պատրաստակամություն հայտնեց սատար կանգնելու այն բոլոր ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են լինելու երկրի տնտեսական հիմքերի ամրապնդմանը:
Իր հերթին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ քաղաքական հուշագրի շրջանակում երկու քաղաքական ուժերը միավորում են ջանքերը նաև տնտեսական քաղաքականության իրականացման գործում: Նա շնորհակալություն հայտնեց հանրապետության նախագահին, վարչապետին և ՀՅԴ-ին՝ աջակցության և վստահության համար և ավելացրեց, որ այս փոփոխությունը քաղաքական հենքի վրա է և վստահ է, որ պրոֆեսիոնալ թիմի հետ կկարողանան նոր տնտեսական քաղաքականության հենքի վրա զարգացնել նաև այն ծրագրերը, որոնք նախանշված են եղել: «Այլևս ՀՅԴ-ն պատախանատվություն է վերցրել նաև կառավարո ւթյան բոլոր ծրագրերի կատարման համար: Վստահ եմ, որ կարձակագրվեն լավ արդյունքներ»,- ասաց Մինասյանը:
ՀՀ վարչապետը կարևորեց Էկոնոմիկայի նախարարության գործունեությունը և նշեց, որ այն ունի մեծ անելիք: «Կիսում եմ պարոն Ճշմարիտյանի այն մոտեցումները, որ մենք 2015 թվականին ունենցել ենք լուրջ մարտահրավերներ և բոլորիս ուժերի համատեղմամբ կարողացանք ունենալ նաև տնտեսական աճ, ի տարբերություն տարածաշրջանի երկրների, մեր գործընկերների, որոնք ունեցան տնտեսական անկում: Իհարկե դա մեզ չի բավարարում, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապագայում ունենանք երկնիշ տնտեսական աճ, ինչը հնարավորություն կտա բարելավել հասարակությա ն սոցիալական վիճակը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ պրոֆեսիոնալ թիմն ամեն ինչ կանի՝ 2016 թվականին դիմակայելու ներքին և արտաքին մարտահրավերներին: Նրա խոսքով՝ քանի որ աշխարհը շատ արագ է փոփոխվում, աշխարահաքաղական իրողություններն անկախատեսելի են, «մենք պետք է լինենք միասնական, հանդուժող և ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք ապահովել մեր տնտեսության զարգացումը»: