Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Զավեն Իգիթյանը զբաղեցրել է 4-րդ տեղը
SportՀունգարիայի Գիոր քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Իգիթյանը զբաղեցրեց 4-րդ տեղը:
Երիտասարդ տղաների 10մ, օդամղիչ ատրճանակ վարժությունում 44 մրցակցից Զավեն Իգիթյանը խոցեց 571 միավոր և մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ: Եզրափակիչ ությակում նա հավակնում էր մեդալի, քանի որ կրակոցները բավականին դիպուկ էին, սակայն մրցելույթն ավարտեց` տեղ գտնելով 4-րդ հորիզոնականում:
Փետրվարի 26-ին կսկսեն խաղարկվել Ռիո-2016-ի 12 օլիմպիական վարկանիշային ուղեգրեր: Հայ մարզիկներից վարկանիշի համար կպայքարեն Իրինա Լաուերը, Մարիամ Միքայելյանը, Նորայր Առաքելյանը և Էլմիրա Կարապետյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ներկայացուցիչները վազող թիրախ երիտասարդ տղաների թիմային պայքարում բրոնզե մեդալ նվաճեցին: