Ռոնալդու. Մինչեւ վերջ կպայքարենք «Աթլետիկոյին» հաղթելու համար
SportՇատ կարեւոր հանդիպում է մեր երկրպագուների ներկայությամբ, ասել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ խոսելով «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպման մասին:
«Մեր առաջիկա մրցակիցը գերազանց պաշտպանվում է, բայց անհրաժեշտ է հաղթել ամեն գնով: Թեեւ Պրիմերայում խաղալը շատ բարդ է, մենք կպայքարենք մինչեւ վերջ, որպեսզի հաղթենք»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն:
Մադրիդի «Ռեալը» դեռ երբեք չի նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը առաջատարից 9 միավոր հետ մնալուց հետո: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Աթլետիկոն» ունի 55, «Ռեալը»՝ 54 միավոր:
Փետրվարի 27-ին կայանալիք «Ռեալ» - «Աթլետիկո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին: