Քանզասի Excel Industries գործարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ
International newsԱռնվազն երեք մարդ Է զոհվել, 14-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ի Քանզասի նահանգի Excel Industries ձեռնարկությունում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության տրամադրած տվյալները:
Ավելի վաղ հաղորդվել Էր հրաձգության յոթ հնարավոր զոհերի եւ մինչեւ 30 վիրավորների մասին: Հարձակվողն սպանվել Է ոստիկանների կողմից:
Ինչպես նշել Է KWCH հեռուստաալիքը, ականատեսները ճանաչել են հրաձիգին՝ 38-ամյա Սեդրիք Ֆորդին, որը ձեռնարկությունում զբաղվում Էր ներկման աշխատանքներով: Տեղեկացվում Է, որ Ֆորդը միջադեպից ոչ շատ առաջ Facebook-ի Էջում զետեղել Է իր լուսանկարները՝ ատրճանակներով եւ ինքնաձիգով:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ենթադրյալ հանցագործը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ Է ունեցել եւ ավելի վաղ ենթարկվել Է քրեական պատասխանատվության, այդ թվում՝ կոտրանքով գողության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: