Պեսկով. Սիրիական ընդդիմության դիրքերին Ռուսաստանի ՕՏՈւ հարվածների մասին հայտարարությունը անհիմն է
International newsԱյն հայտարարությունը, որ Ռուսաստանի ՕՏՈւ Դամասկոսի արեւելքում ռմբակոծում են սիրիական ընդդիմության դիրքերը, ոչ մի փաստով հաստատված չէ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք գիտենք, որ այդ օբսերվատորիան ( Մարդու իրավունքների հարցերով սիրիական օբսերվատորիան) արդեն բազմիցս տեղեկություններ է հաղորդել, որոնք ցավոք չեն հաստատվել ու որոնց հիմքում որեւէ տվյալ չի եղել: Ես ոչ թե հավաստի տվյալ եմ ասում, այլ առհասարակ որեւէ տվյալ »:- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Մարդու իրավունքների հարցերով սիրիական օբսերվատորիայի տեղեկությունն այն մասին, որ ռուսական ՕՏՈւ Դամասկոսի արեւելքում ինտենսիվ ռմբակոծում են խռովարարների դիրքերը: