Թուրք-սիրիական սահմանին անօդաչու թռչող սարք է ընկել
International newsՍիրիայի հետ սահմանամերձ թուրքական Հաթայ նահանգի Յայլադաղը գավառի շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Սիրիական աղբյուրները տեղեկացնում են, որ անօդաչուի ընկնելու հետևանքով դրա մասերը ցրվել են տարածքով մեկ: Դեռևս հայտնի չէ, թե ում է պատկանում անօդաչու սարքը: