Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս ռուսաստանցիների 81 տոկոսը
International newsՌուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս ՌԴ քաղաքացիների 81 տոկոսը:
Այդ մասին նշված է «Լևադա-կենտրոն»-ի պաշտոնական կայքում: Նախորդ տարվա փետրվարին Պուտինի գործունեությանը հավանություն էր տվել քաղաքացիների 86 տոկոսը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գործունեությանը հավանություն է տվել քաղաքացիների 58 տոկոսը, նախորդ տարվա 64 տոկոսի դիմաց:
Պետական Դումայի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 45 տոկոսը` 2015-ի փետրվարի 50 տոկոսի դիմաց:
Հարցվածների 51 տոկոսը գտնում է, որ Ռուսաստանն ընթանում է ճիշտ ուղով, 35 տոսկոսը նշել են, որ երկրի գործերն ընթանում են ոչ ճիշտ ճանապարհով, իսկ 15 տոկոսը դժվարացել է պատասխանել: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ռուսաստանի տնտեսական վիճակի նկատմամբ բացասական սպասումներ ունեցող քաղաքացիների թիվը վերջին մեկ ամսվա ընթացքում զգալիորեն ավելացել է: